ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ԱՌԱՋ


Սիրելի ընթերցող, բազմաթիվ գրքեր կգրվեն, շատ ու շատ արժեքավոր աշխատություններ կդրվեն քո սեղանին` մեզ պարտադրված Արցախյան հերոսամարտի մասին, այն խիզախ հայորդիների մասին, ովքեր «Իմացյալ մահ` Անմահություն...»¬ հայրերի սուրբ օրհնությամբ, «Երկաթե Շերեփ» կռելու պատվախնդրությամբ, իրենց նվիրական կյանքը դրեցին հայրենիքի սուրբ զոհասեղանին£ Քանակով և զինվածությամբ գերակշռող թշնամու բանակը` ասկյարի բանակը, ջախջախվեց£ Իր նենգությամբ նմանը չունեցող թշնամին ազատարար հայ զինվորի դեմ ծնկի էր եկել և հրադադար էր աղերսում` այս ու այն կողմ ընկած£ Իր իսկ կողմից սանձարհարած պատերազմում պարտվելով, առ այսօր փորձում է հասնել իր հանցավոր նպատակներին, այսպես կոչված, խաղաղ բանակցությունների միջոցով£ Փորձում է իր նավթի բույրով մոլորեցնել միջազգային հանրությանը. ավա¯ղ, դեռ Արցախի հաղթանակը աշխարհի բարու հաղթանակը չէ£ Կան պետություններ, որ դեռ հեռահար ծրագրեր ունեն տարածաշրջանում, և նրանց չեն էլ հետաքրքրում ազատագրական այս հերոսամարտի անբասիր ոգին ու բարոյականությունը£ Իրավական, պատմական ճշմարտությունը դեռ սվիններով է ընդունվում, իր անկախության քսանամյակին մոտեցող ազատագրված նորանկախ հանրապետութ յունը դեռ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից£ Անազնիվ, անավարտ խաղի մեջ է քաշվել խնդրո առարկան£ Խորհրդային հզոր կայսրության փլուզման հետևանքով այլևս վերջակետ կդրվեր` թե նոր մի լուսաբաց էր սպասում մեզ£ Բաղձալի, երկար սպասված լուսաբաց£ Ավա¯ղ, նվիրական այդ լուսաբացը արյան գույն ու բույր ուներ£ Բզկտված, ծվատված Հայոց հնագույն աշխարհը մասնատվեց տարբեր մասերի և ընծայվեց մեր չակերտավոր հարևաններին պետության ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի՞, իրավական և պատմական ո՞ր հիմքերով` թուրք-թաթարները ամրացան Հայկական լեռնաշխար հում, ո՞ր պայմանագրերով և «խաղաղ բանակցություններով» ստեղծեցին իրենց առ այսօր վայրենի ցեղի պետությունները, ո՞ր փաթեթային և փուլային միջպետական համաձայնագ րերով£ Ո՞ր թանձր մշուշի մեջ է պահվում Սևրի պայմանագիրը£ Արդյոք պատերազմներում մշտապես տանուլ տված, բայց դիվանագիտորեն շահած պատերազմները իրենց սեփական ժողովրդի գլխին փորձանք չե՞ն դառնա, չե՞ն կործանի իրենց իսկ ժողովրդին£ Ճշմարտությունը մեկն է` բարին, օրենքն ու արդարությունը անպայման հաղթելու են, Հայ ժողովուրդը ուժ ունի և հավատում է իր ամենանշանավոր հաղթանակին, որ նոր է գալու... Հայ ժողովուրդը, խորհրդային ժամանակների ամենադաժան կեռմաններով անցած, իր հայրենանվեր որդիների շնորհիվ, շարունակեց պահպանել իր արիական ցեղի արմատների արարչական ուժը` հավատարիմ մնալով իր արմատներին, ազգային և համամարդկային արժեքները կրող իր դավանանքին£ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր հավերժացան` հայրենիքի սուրբ զոհասեղանին դնելով իրենց կյանքը, ովքեր սրբորեն պահում են մեզ պարտադրված պատերազմների հաղթանակների խորհուրդը, ցեղասպանության զոհերի վառ հիշատակը, ովքեր պիտի շարունակեն այն Մեծ գործը, որն, ավաղ, դեռ անավարտ է… Սիրելի ընթերցող, քեզ եմ ներկայացնում մի գործ, որը սիրով նվիրում եմ Արցախյան հերոսամարտի բոլոր զոհված Հայորդիներին£ ՀՀ ՆԳ այն աշխատակիցներին, ովքեր հերոսամարտի առաջին իսկ օրերից թիկունքի ծայրաստիճան ծանր ծառայական աշխատանքներին զուգընթաց զենքը ձեռքներին պահպանելու ելան մեր սահմանները, զորավիգ կանգնելով մեր ձևավորվող Ազգային բանակին և ընկան` իրենց կյանքը նվիրելով հայրենիքին£