- Երևի շատ յուղոտ գործ է ճանապարհներ սարքելը:


Պատգամավորի կողմից «յուղոտ» գործերի հիշատակությունն ամենևին էլ չյուղեց ՕԵԿ-ի ճռճռացող ծխնիները: Ավելին` պետբյուջեի քննարկման ընթացքում հռետորական ելույթն ավելի խորացրեց սեփական գործունեության ստվերը: Այնքանով, որքանով` եթե երեկ գիտության ու կրթության այսօրվա ջատագովների ձեռքում էր այդ ոլորտները ճիշտ հունով տանելու ղեկը, ապա այսօր նրանք առնվազն իրավունք չունեն սեփական ձեռքով տնկած ծառի պտուղների դառնությունից դժգոհելու: