ԳՅՈՒՂԱՑԻՆ ԴԱՏԱՐԿ Է ՆՍՏԵԼՈՒ


 

Մինչ հայրենի կառավարությունը որոշում է Սևանից ջուր բաց թողնել և ջրել իբրև թե Արարատյան դաշտի ցանքատարածությունները, Շիրակի մարզում երաշտ է սկսվել:

Ինչպես տեղեկացանք մարզպետարանից, Շիրակի մեծաթիվ համայնքներ, որոնք զբաղվում են հացահատիկի աճեցմամբ, կանգնած են լուրջ խնդիրների առջև: Արդեն մի քանի համայնքներում կիսով չափ վնասվել է բերքը, իսկ մյուսներում էլ ջրի բացակայության պատճառով կստացվի անորակ հացահատիկ: Մարզի ղեկավարները մեղքը բարդելով երաշտի վրա, այդպես էլ չուզեցին պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկվում, ինչո՞ւ չի լուծվում ջրարբիացման խնդիրը: Ժամանակին Շիրակի մարզը կատարելագործված ջրարբիացման համակարգ ուներ, դեռ մինչև վերջերս պահպանվել էին խողովակաշարերը, որոնք թալանվեցին, իսկ դատախազությունում էլ պարտակվեցին գործերը... Շիրակցիներն արդեն հույս չեն կապում իշխանությունների հետ և սպասում են, որ գոնե եկող տարի բնությո´ւնն իրենց հանդեպ քմահաճ լինի: