ՀԻՄԱ  Ի՞ՆՉ Է  ԼԻՆԵԼՈՒ


 

ԱԺ ընտրությունների ընթացքում նախկին պատգամավոր և պատգամավորության թեկնածու Վիկտոր Դալլաքյանը բողոք էր ներկայացրել այն մասին, որ տվյալ պահին պատգամավորության թեկնածու Էդմոնդ Մարուքյանը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել Հայաստանում վերջին հինգ տարում մշտական բնակության մասին: Ի պատասխան Դալլաքյանի, Վանաձորի անձնագրային բաժինը հերքել էր Վիկտոր Դալլաքյանի պնդումը և տեղեկանք տվել այն մասին, որ Մարուքյանը բնակվել է Հայաստանում: Այդ տեղեկանքն էլ օգնեց Մարուքյանին պատգամավոր դառնալ: Սակայն փաստն այն էր, որ Մարուքյանը 2009 թ. օգոստոսից մինչև 2010 սեպտեմբերը սովորել է Մինեսոտայի համալսարանում: Ուրեմն, նրան տրվել էր կեղծ տեղեկանք, ինչի մասին ահազանգել էր Վիկտոր Դալլաքյանը: Այժմ բացահայտվել է այդ փաստը, և անձնագրային բաժնի պետ Վաչիկ Միսկարյանն ազատվել է աշխատանքից: Կեղծիքը բացահայտված է: Սակայն հարց է առաջանում` արդյո՞ք այս ազատումն ու բացահայտումն իրավական հետևանք են ունենալու, որի արդյունքում Էդմոնդ Մարուքյանը վայր է դնելու պատգամավորական մանդատը: