ՀՈՒՄՈՐ


- Քանի՞ տեսակ են ընկերները,¬ հարցնում են իմաստունին£ - Երեք,¬ ասում է նա£¬ Ընկեր կա, որ սննդի նման է` ամեն օր նրա կարիքն ունես£ Կա, որ դեղի է նման` պետք եղած ժամանակ ես որոնում£ Ընկեր էլ կա, որ հիվանդության պես ինքն է անընդհատ քեզ փնտրում£ JJJ - Բժիշկ, ինձ արդյունավետ միջոց է պետք` արագ նիհարելու համար£ - Խնդիր չկա. ես ձեզ ածուխ եմ նշանակում£ - Փոշի՞, թե՞ հաբերով£ - Պարկերով.վագոններ պետք է բեռնաթափեք£ JJJ Մարդիկ երբեք այնքան մեծ¬մեծ ստեր չեն ասում, որքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո£ JJJ - Կնախընտրեիր, որ կինդ տգեղ լիներ, բայց տնարա՞ր, թե՞ գեղեցիկ, բայց ման եկող£ - Ավելի լավ է` տգեղ ու ման եկող լինի, որ այդ ցուցանքին տանը չտեսնեմ£ JJJ - Մեղուների նոր տեսակ են բերել` որսորդական. արջի պես խոշոր են, շան պես գազազած£ -Իսկ մեղր տալի՞ս են£ - Բա ո¯՞նց. շուկաներում մեղր ծախողներից խլում են մեղրն ու բերում փեթակ£