Բեռլուսկոնիի նվերները` պոռնկուհուն


Մեծ կնասեր, նույն ինքը` Իտալիայի 73-ամյա վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նորից խառն է հերթական սեքսուալ աղմկարարությանը£ Ինչպես գրել է La Repubblika թերթը, իտալացի քաղգործչի սիրային կյանքից նոր մանրամասներ է հաղորդել թիկնազորային ծառայության աշխատակցուհի Մարիա Թերեզա դը Նիկոլոն` Թերրի մականվամբ£ Ի մասնավորի, նա պատմել է, որ 2009¬ի աշնանն ինքն ու էլի մի քանի պոռնկուհիներ (շուրջ 15 աղջիկներ) հրավիրված են եղել Հռոմ` երկրի վարչապետի մոտ ընթրիքի£ Թերրիին հեռախոսով հրավիրել էր գործարար Ջանպաոլո Տարանտինին£ - Սկզբում ես մտածեցի, թե դա կատակ է, բայց հետո հասկացա, որ ամեն ինչ լուրջ է£ Տարանտինին ինձ պատվիրեց հետս զգեստ վերցնել, իսկ ընթրիքին հագնվել ավելի սեքսուալ£ Պայմանավորվելուց հետո եկավ մի ավտոմեքենա, և ինձ օդանավայական տարավ£ 38-ամյա կնոջ պատմածով` ընթրիքից հետո Բեռլուսկոնին կանչել է իրեն և 2 ուրիշ աղջիկների, և գիշերն իրենք բոլորը միասին են անցկացրել` նույն անկողնում£ Դրա համար ինքն ու «գործընկերուհիներից» յուրաքանչյուրը 1000-ական եվրո են ստացել, ինչպես նաև` ոսկյա զարդեր£ Առավոտյան Թերրին ու մյուս աղջիկները, առանձնատան մոտ «հերթապահող» լրագրողներից աննկատ հեռացել են Սիլվիոյի կառավարական ամառանոցից£ Ջանպաոլո Տարանտինիի անունն առաջին անգամ մամուլում հիշատակվեց 2009 թ. ամռանը, երբ նախկին մոդել, 42-ամյա Պատրիցիա Դ°Ադդարիոն պատմել էր, որ այդ գործարարը վճարել է իրեն ու ուրիշ կանանց` Բեռլուսկոնիի կազմակերպած երեկույթին մասնակցելու համար£ Նա նույնիսկ այդ երեկույթից լուսանկարներ ու ձայնագրություններ էր ներկայացրել£ Հետաքննությունը ենթադրում է, որ Տարանտինին Բեռլուսկոնիին պոռնկուհիներ է մատակարարել, որպեսզի վարչապետն էլ համագործակցի իր հետ և օգնի շահավետ պայմանագրեր ձեռք գցել£ Ապօրինի ներգաղթյալ գնչուները կվռնդվեն Նիկոլյա Սարկոզին կարգադրել է Ֆրանսիայից տարհանել գնչուների շուրջ 300 թափառախումբ, որոնք ապօրինաբար են գտնվում երկրում£ Ինչպես նաև` վտարել բոլոր անլեգալ ներգաղթած գնչուներին£ Այդ մասին անցյալ շաբաթ հայտարարել է ներքին գործերի նախարար Բրիս Օրտեֆեն` նախագահի կողմից հրավիրված կառավարության արտահերթ նիստում£ Այդ նիստում քննարկվել է Լուարա գետի հովտում ստեղծված իրավիճակը. այստեղ բախումներ են տեղի ունեցել գնչուների ու ոստիկանության միջև£ Օրտեֆեն հավելել է, որ անլեգալներից բացի Ֆրանսիայից կարտաքսվեն նաև Եվրամիության քաղաքացի օրինախախտ գնչուները£ Ներկայում այստեղ են գտնվում 15 հազար եկվոր գնչուներ` հիմնականում 2007 թ. ԵՄ¬ում ընգրկված Ռումինիայից ու Բուլղարիայից ներթափանցած£ Գնչուական համայնքը և մի շարք իրավապաշտպաններ ֆրանսիական իշխանություններին մեղադրում են ռասիզմի ու խտրականության համար£