Քաղաքապետի դուստրը` գո՞ղ


Ե°վ լավ է, և° վատ` ճանաչված մարդու կամ թեկուզ նախկին պաշտոնյայի զավակ լինելը£ Լավ է, որովհետև քեզ օգնել ցանկացողներ լինում են, բայց վատ է, որ նույնիսկ մանր հանցաքդ բոլորի քննարկման թեմաներից է դառնում£ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի դստերը ձերբակալել են` Մանհեթթենի մի խանութից գողություն կատարելու համար (տեղի ոստիկանության հայտարարության հիման վրա տեղեկացրել է Associated Press¬ը)£ 20-ամյա Քեռոլայն Ջուլիանին Sepora ցանցի կոսմետիկայի խանութներից մեկից փորձել է 5 ապրանք թռցնել` ընդամենը 100 դոլար արժողությամբ, ինչը գրանցել են հսկիչ սարքերը£ Ոստիկանություն հրավիրած խանութի աշխատակիցները հայտարարել են, որ չեն ցանկանում մեղադրանք հարուցել նախկին քաղաքապետի աղջկա դեմ£ Այդուհանդերձ, Քեռոլայնը հայտնվել է ոստիկանության տեղամասում£ Նույն օրը երեկոյան նրան ազատ են արձակել, սակայն, ըստ իրավապահների ներկայացուցչի` հավանական է, որ մեղադրանք կհարուցվի` մանր գողության մեղադրանքով£ Դուստր Ջուլիանին Հարվարդի համալսարանի ուսանողուհի է£ Նախկին քաղաքապետի ներկայացուցիչները չեն մեկնաբանել կատարվածը£ Սակայն ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Ռուդոլֆ Ջուլիանին չի կարողանում հարաբերություններ հարթել երեխաների հետ (նա նաև մեկ որդի ունի` Էնդրյուն)£ 2007 թ., երբ Ռուդոլֆը պայքարում էր` Հանրապետական կուսակցության կողմից, մասնակցելու 2008¬ին կայանալիք նախագահի ընտրություններին, լրատվություն տարածվեց, որ Քեռոլայնը պատրաստ է քվեարկել ոչ թե հոր, այն նրա մրցակից Բարաք Օբամայի օգտին£ Լրագրողներն այս մասին բարձրաձայնել էին` ծանոթանալով Facebook սոցիալական ցանցում աղջկա գրառումներին£