Ամերիկայում ծնվելը քաղաքացիության իրավունք չպետք է լինի


Օրենքում այսպիսի փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ հանդես են եկել հանրապետական սենատորները£ Նպատակը ներգաղթը փոքր¬ինչ պակասեցնելն է£ Ինչպես հայտնի է, ներգաղթյալների կամ հյուրի կարգավիճակով այլ երկրների քաղաքացիների` Ամերիկայում ծնվող երեխան ինքնաբերաբար ամերիկյան քաղաքացիություն է ստանում£ Ու գաղտնիք չէ նաև, որ շատերը, այդ թվում և բազմաթիվ հայաստանցիներ, ձգտում են իրենց զավակի ծնունդն այնտեղ (նաև այլ երկրներում) գրանցել£ Ահա Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ սենատորներն էլ առաջարկում են վերանայել այս օրենքը£ Դրա համար անհրաժեշտ է փոփոխություն կատարել գործող սահմանադրությունում, ինչը պահանջում է կոնգրեսի յուրաքանչյուր պալատի 2/3¬ի համաձայնությունը£ Սենատում Հանրապետական փոքրամասնության ներկայացուցիչ Միտչ Մակքոնելը հայտարարել է, որ հնարավոր է համարում այդ հարցով լսումները£ Նրան սատարել են ազդեցիկ կոնգրեսականներ Ջոն Մկքեյնը, Ջոն Քայլը, ովքեր սենատում ներկայացնում են Արիզոնա նահանգը, որի 7 միլիոնանոց բնակչության ավելի քան 1/3¬ը ծնվել է ԱՄՆ¬ի սահմաններից դուրս£ Ջոն Մկքեյնը հայտարարել է, որ թեև ինքը համամիտ է այս օրենքի վերանայմանը, սակայն սահմանադրության փոփոխությունը «լուրջ հարց» է£ - Ես գտնում եմ, որ սահմանադրությունը շատ ուժեղ, հագեցած և խնամքով մշակված փաստաթուղթ է, որի օգնությամբ մեր երկիրը հաջողությամբ կառավարվել է դարերով,¬ ասել է նա£- Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու ցանկացած առաջարկ պետք է հանգամանորեն մտածված լինի£ Նման փոփոխություն կատարելու նախկին առաջարկները դիմադրության էին հանդիպել ներկայացուցիչների պալատում£ Սակայն Արիզոնայում ներգաղթի մասին օրենքում խիստ փոփոխություններ կատարելու փորձերն ապացուցեցին, որ ամերիկացիների մեծ մասը կողմ է ներգաղթի հոսքի կրճատմանը£