Եվրոն Էստոնիայում կվերացնի միլիարդատերերին


Մերձբալթյան այս երկիր եվրոյի մուտքը կխամրեցնի տեղի բիզնես-վերնախավի շուքը, որովհետև մեկ գիշերում բոլոր միլիարդատերերը միլիոնատեր կդառնան£ Եթե տնտեսական ճգնաժամը կրճատել է էստոնացի միլիարդատերերի քանակը` 42¬ից հասցնելով 22¬ի, ապա եվրոյին անցումով այստեղ ոչ մի միլիարդատեր չի մնա£ - Եվրոյի մուտքով մարդիկ ավելի հավասար կդառնան. ճիշտ այնպես, ինչպես կաներ Ցենտրիստական կուսակցության քարոզած առաջընթացային (կամ` աստիճանաբար աճող-խմբ.) հարկը,¬ ասել է ներդրումային բանկիր Ռայն Լիխմուսը£ Դեկտեմբերի 31¬ի գիշերը, փաստորեն, էստոնացիների ունեցվածքը կբաժանվի 15,646¬ի£ Դիցուք, անցյալ տարվա իր հաշիվներով ամենահարուստը ճանաչված Տոոմաս Աննուսի ձեռնարկատիրական ունեցվածքը կգնահատվի ոչ թե 2,6 մլրդ կրոն, այլ` 169 միլիոն եվրո£ Նոր` արդեն եվրոմիալիարդատերեր Էստոնիայում կհայտնվեն դրանից 1 տարի անց միայն, այն էլ` միջազգային հարթակում, Էստոնիայից անկախ բիզնեսի ոլորտում£ - Էստոնիան շատ փոքր է, որպեսզի ինչ¬որ մեկն ինչ¬որ բիզնեսում կարողանա մոնոպոլ իշխանության հասնել և միլիարդատեր դառնալ. նման փորձերը կարգավորվում են քաղաքական մակարդակով,¬ պարզաբանել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Ռայն Լիխմուսը` հավելելով. - Այսուհանդերձ, եվրոն այնպիսի արժեք կբերի, որը կմեծացնի հավատը, թե շուտով նորից ի հայտ կգան էստոնացի միլիարդատերեր£