Ինքնագնահատության առաջին փորձը


Սեփական հակասական տպավորություններս սրաչք մասնագիտական հայացքով ճշգրտելու սրտացավությամբ` սիրահոժար ընդունում եմ ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանի հրավերը` մասնակցելու ցուցահանդեսի քննարկմանը «ազատ ունկնդրի» կարգավիճակով£ Ողջունելով երիտասարդներին այսուհետ պարբերաբար հանրության «դատին» ներկայացնելու նրա նախաձեռնությունը` ներողամտորեն եմ վերաբերվում քննարկման տարերահորդ, երբեմն` հախուռն, երբեմն` վախվորած, բայց հարգալից ընթացքին£ Քանիցս տարբեր ոլորտների բազմաձայն քննարկումների անմիջական ակտիվ «խոսափողը» լինելով` հավաստիացել եմ, որ շուտով չի հաստատվի մեզանում, ավաղ, հրապարակային կառուցողական երկխոսության պատշաճ բարեկրթությունը (հատկապես մրցանակաբաշխություններ անցկացնելիս)£ 10 հոգանոց մրցութային հանձնախմբի անդամներից յուրաքանչյուրի ընտրած 10-ական աշխատանքների հանրագումարային ցուցանիշները, մեղմ ասած, ընդհանուր տխուր իրավիճակն էին ամրագրում արդի կաղլիկ արվեստագիտական մտքի ու գնահատման չափորոշիչների հեղհեղուկության£ Առայժմ որևէ մշակութային ոլորտ ապահովվագր ված չէ այս տեսակետից£ Ու հեռու է գեթ «ոսկե միջինին» հասնելու մեր ճամփան... Հասարակական-քաղաքական հայտնի հեղաբեկումներից հետո արվեստագետներին «շնորհված» ազատությունը, լուրջ մշակույթի հանդեպ պաշտոնապես ցուցաբերվող ավելի քան անլուրջ մոտեցումների կարծրացմամբ, ի զորու չէ երևույթներ ծնելու£ Նոր սերունդը միակամ ու անվախ, անկեղծ ու անաչառ համախոհությամբ միայն կկարողանա ակնկալվող առաջաքայլին հասնել£ Չանձնավորված, խորիմաց գնահատությամբ (իներտ ու տկար են առայժմ արվեստաբանները) միայն կարելի կլինի ոլորտում հայտնված որոմներից ապագայի առողջ հունդերն ազատագրել£ Երիտասարդ շնորհալիների նորարարական ջիղը ավագների իմաստուն ուղղորդմամբ ցանկալի զարգացում կունենա` ազգային հարուստ ժառանգության հենքի վրա, վսեմ համամարդկայինի մշտական ներարկումներով ու փոխհարստացնող շփումներով£ Այս ամենի հստակ գիտակցությամբ` ՀՆՄ վարչությունը նախընտրել էր խրախուսել երիտասարդների կողմից ձևավորված հանձնախմբի փակ քվեարկության արդյունքում քիչ թե շատ «կողմ»¬եր արձանագրած 34 աշխատանքներից 21¬ի հեղինակներին Շորժայի հանգստյան տան մեկշաբաթյա ուղեգրերի ընծայմամբ£ «Բլիկ» մասնագիտացված խանութի ներկայացուցիչը հրապարակում է նախապատվելի 3 արտոնյալ (10, 20, 30 հազարական «անվճար» գնումների իրավունք) «հաճախորդների»` Հարություն Ավագյանի, Լիլիթ Վաղարշյանի ու Արման Վահանյանի անունները£ Վճարունակ մասնակիցների աշխատանքները լուսանկարվում են համացանցային ժամանակավոր կայքէջի համար (հանրաճանաչման մերօրյա հուսալի հնարք մինչ կատալոգի տպագրությունը, որն, ըստ իս, անհամեմատ արժեքավոր կլինի, եթե ներառվեն ՀՆՄ բոլոր 90 երիտասարդների լավագույն գործերը)£ Մրցակցական կրքերը, ճեմասրահ հորդելով, շուտով հանդարտվում են (դեռ անորոշ են 3 լավագույն դիպլոմատները)£ Բարեփոխվելով` այս կարգի բանավեճերը, անկասկած, գործնականում կխթանեն երիտասարդների ստեղծագործական միտքը, գեթ մասնակի ինքնարտահայտման լծակներ կապահովեն£ Լավ կլիներ, իհարկե, աշխատանքների բաց քննարկումից (փորձառու ավագներից ամենաանկողմնակալների «խորհրդակցական» ներգրավմամբ) հետո կայացնել հաջորդ մրցության` Արա Աբրահամյանի ամենամյա մրցանակաբաշխության ամփոփումը, որը զուտ երիտասարդական ուղղվածություն կունենա£ Ավելորդ չէր լինի, կարծում եմ, ներգրավել ամենահետաքրքրված ԶԼՄ¬ներին, այլև մշտական կերպարվեստասեր այցելուներին£ Մասնակիցների պատասխանատվության սրված զգացումով ու անաչառ ընտրությամբ, վստահ եմ, գալիք ցուցահանդեսում ակնապիշ հետաքրքրություն կառաջացնեն և հոգեմտավոր արժեքավորություն կերևակեն նորահայտ բազմաթիվ գեղանկարներ, քանդակներ, գրաֆիկական ու դեկորատիվ կիրառական ցուցանմուշներ£ Ժամանակի զգացողության մասին մոռացնել տված առաջին քառաժամ քննարկման վերարժևորմամբ` հենց դրան ենք ձգտում ամենքս£ Անհատ ստեղծագործող, թե արվեստասեր մտավորական, երիտասարդ, թե տարեց£ Մեր ազգային «ես»¬ի նորահմա վերահաստատմանը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ