ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ


ԵՐԵԿ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ ռազմական արդյունաբերության, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը: Նիստի ընթացքում քննարկվող ծրագրերն արժանացան հանձնաժողովի նախնական հավանությանը, ամփոփվեցին կատարված աշխատանքների արդյունքները: Հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարա րություններ տվեցին հանձնաժողովում ընդգրկված ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներին` ՀՀ ռազմական արդյունաբերության, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի լրամշակումը շարունակելու վերաբերյալ: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն