ՌՈՒՍԱՍՏԱՆ Ռուսաստանի կորուստները` ռուս¬վրացական պատերազմում


2008¬ի օգոստոսյան 5 օրերի ընթացքում ունեցած կորուստների մասին ՌԴ պաշտոնական աղբյուրներն, իհարկե, լռում են£ Մարտավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի հրապարակած ոչ պաշտոնական տվյալներով` ռուսական զինուժը կորցրել է 6 ինքնաթիռ, շուրջ 20 միավոր թեթև զրահատեխնիկա, 3 տանկ, մի քանի տասնյակ բեռնատար£ Մարդկային կյանքերի մասին, սակայն, ոչ պաշտոնական հրապարակումներ էլ չկան£ - Ռազմական գործողությունների ընթացքում կործանվել են 3 հատ ՍՈՒ¬25, 2 հատ ՍՈՒ¬24 և 1 հատ ՏՈՒ¬22 ՄԶ£ Արդեն մարտական գործողությունների ավարտին Հարավային Օսեթիայում տեղի ունեցավ ավիավթար, որի արդյունքում կորցվեց ռուսական 2 ուղղաթիռ` ՄԻ-8 ՄՏԿՕ և ՄԻ-24,¬ ասել է Կենտրոնի տնօրեն, «Հնգօրյա պատերազմ» ժողովածուի հեղինակ Ռուսլան Պուխովը£ Կենտրոնի տվյալներով` օգոստոսի 8¬ին հրետանային ու տանկային գնդակոծման արդյունքում խաղաղարարների Հարավային ճամբարում ոչնչացվել է կայանատեղիում կայանված ամբողջ մեքենատեխնիկան` առնվազն 20 միավոր£ Օգոստոսի 9¬ին վրացական հրետանային հրաձգությամբ ոչնչացվել է 135¬րդ և 693¬րդ մոտոհրաձգային գնդերի 10 հատ ԳԱԶ¬66 բեռնատար ականանետ£ Օգոստոսի 11¬ի ցերեկը վրացական ՄԻ-24 ուղղաթիռների հարվածներից ոչնչացվել է 2 հատ Ուրալ¬4320 բեռնատար£ Ռ. Պուխովը նշել է, որ թեև Պաշտպանության նախարարությունը մինչ օրս ռազմատեխնիկայի կորստի մասին պաշտոնական տվյալներ չի հրապարակել, սակայն իրենց ունեցած լուսանկարներն ու տեսանյութերը, պատերազմի մասնակիցների պատմածներն ու լրատվամիջոցների հրապարակումները հնարավորություն տալիս են հաշվարկներ կատարել£