Ի՞ՆՉ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԽՈՇՈՐ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՈՒ ԱՆԿՄԱՆ ՄԻՋԵՎ


1.Պատերազմներն ու առևտուրը Եվրոպական միության և Հռոմեական կայսրության նմանությունները նկատելի էին ի սկզբանե£ Մի քանի տարի առաջ հին մայրցամաքի միավորմանը նպաստեց տնտեսութ յունը£ Դա միանգամից չեղավ£ Տնտեսական միավորման, առնվազն մաքսային միության մասին, արդեն հարյուր տարի խոսում էին գերմանական կայսրության արդյունաբերող ներն ու բանկիրները£ Ամեն ինչ գլուխ եկավ միայն համաշխարհային 2 պատերազմներից հետո£ Երբ շարժիչ ուժ դարձան Ռեյնի երկու կողմերի ձեռնարկատերերը, ովքեր ցանկացան միավորել ածխի և երկաթի հանքահորերը, մետալուրգիական ու մեքենաշինական գործարանները£ Եվ Հռոմեական կայսրության ծնունդը պայմանավորված էր նյութական պատճառներով£ Դրա ստեղծումից 100¬ավոր տարիներ առաջ առևտրականները Միջերկրական ծովը կապում էին ծովային ճանապարհներով£ Լեգեոնների արշավանքների և նոր գավառների միավորման օգտին հանդես էին գալիս ոչ այնքան Հռոմի իրական կառավարիչներն ու ազնվականական սենատորները, որքան առևտրական շրջանակների ներկայացուցիչները, որոնք իշխանության պաշտոնակարգով մեկ աստիճան ցածր էին£ Իտալիան նրանց համար չափազանց փոքր էր£ Հռոմեական «ոսկե դարը» 2 հարյուրամյակ տևեց` մինչև Քրիստոսի ծննդից հետո 200 թվականը£ 2. Վիթխարի հարկերը Եվրոպան նվաղում է տնտեսական լճացման պատճառով. տնտեսական դանդաղ աճ, պարտքեր, արժեզրկում և գործազրկություն£ Դեռևս 10 տարի առաջ թվում էր, թե այդ ամենը հաղթահարելի է, սակայն ճգնաժամի անսպասելի բռնկումից հետո սկսեցինք կասկածել£ Նախապատճառը պարզ չէ, բայց տնտեսությունը բացահայտորեն տուժում է£ Այսպիսի գլուխկոտրուկ փորձում էին լուծել և 2 հազար տարի առաջ£ Հռոմեական կայսրությունը նույնպես բարդ օրգանիզմ էր` 100 միլիոնավոր բնակիչներով (այսօր եվրոպայում մարդիկ ընդամենը 5 անգամ են ավել). այն ուներ իր հողագործները, ֆինանսիստները, նավատերերը, լեռնարդյունաբերողները և արհեստագործական միավորում ները£ Նույնիսկ այդ «ձեռնարկատերերը» չկարողացան բացատրել, թե ինչու հանկարծ վիճակը վատթարացավ£ 3¬րդ դարից սկսեց աճել դրամի արժեզրկումը£ Շուկաներում մարդիկ հրաժարվում էին արժեզրկված մետաղադրամներից, վերադառնում էին բնամթերային առևտրին£ Քաղաքներն սկսեցին ամայանալ, գյուղերը վերածվեցին հսկայական ու մեկուսացյալ տարածքների£ Գյուղերում կորցրին հետաքրքրությունը քաղաքային առևտրի հանդեպ, որովհետև իշխաններն իրենց մարդկանց հրամայում էին նույնը անել` թեև որակը թույլ չէր տալիս լավագույնը ցանկանալ, և ապրանքներն արագորեն ոչ պիտանի դարձան£ Իշխանություններն աստիճանաբար կորցրին վերահսկողությունը մեծամեծների վրա. չէին կարողանում նրանց ստիպել` կանոնավոր կերպով մուծելու հարկերը£ Այդ պատճառով էլ մյուսներն ստիպվում էին ավելի շատ վճարել£ Չափից դուրս հարկերը խեղդում էին հալումաշ եղած առևտուրն ու արհեստները£ Այսօր էլ Եվրոպան լուծում է այն խնդիրը, թե ինչպիսին պետք է լինեն հարկերը, որպեսզի մարդիկ կարողանան դիմանալ, իսկ պետությունն էլ կարողանա դրանցով նորմալ գոյություն ունենալ£ 3. Անկառավարելի տարածք Եվրոպական միությունը ձևավորվեց որպես արևմտաեվրոպական ամենազարգացած երկրների բացառիկ ակումբ£ Հետո այն ընդլայնվեց անհսկելիորեն£ Տասը տարվա ընթացքում ԵՄ¬ն հազարավոր կիլոմետրերով դեպի արևելք ձգվեց£ Վիթխարի օրգանիզմը դարձավ ծանրաշարժ ու անկառավարելի£ Առավել ևս, որ Միության կազմում ընդգրկվում են տնտեսական զարգացման տարբեր մակարդակներ և տարբեր մշակույթներ ունեցող պետությունները£ Մոտավորապես այդպես էր և Հռոմում£ Նոր տարածքների նվաճումը սկզբում ողջունում էին հաղթական երթերով և հուշարձաններ կանգնեցնելով£ Սակայն կայսեր հրամանները պալատից մինչև սահմաններ հասնում էին շաբաթներ անց, բանակները շարժվում էին ամիսներով£ Կենտրոնից հեռու գտնվող կառավարիչներն ու գեներալները պարբերաբար ապստամբում էին կենտրոնական իշխանության դեմ£ Այսօր նրանք միայն Բրյուսելից ստացած լրավճարն են իրենց ուզած ձևով օգտագործում£ 4. Բացարձակ բարոյալքում Ժամանակակից Եվրոպան 19¬րդ դարում սարնիվեր էր ելնում միայն այն պատճառով, որովհետև վերնախավն ու հասարակ մահկանացուները ցանկանում էին կամ ստիպված էին շատ աշխատել£ Սակայն բարձրախավը ծանր աշխատանքը փոխարինեց ազատ ժամանակի պաշտամունքով. փոփ երաժշտություն, ֆուտբոլ և սեքսուալ հեղափոխության գայթակղիչ արձագանքներ, նորաձևությունից մինչև պոռնոգրաֆիա£ Հռոմը ծաղկեց հատկապես այն ժամանակ, երբ ազնվականները, գյուղացիներն ու արհեստավորները ցանկանում էին որոշումներ ընդունել, մարտնչել և աշխատել£ Երբ Իտալիան բոլոր կողմերից հարստությամբ լցվեց, նրանք ծուլացան£ Մայրաքաղաքում սանձարձակ կերուխումներն ու տոնախմբությունները խլում էին տարվա օրերի կեսը` բթացնելով զգացմունքները£ Սակայն բարոյականության բարձրացմանը դրանք չէին նպաստում£ Ամեն տեսակի քմահաճույքները կատարել էին տալիս բռնությամբ£ Կայսր Կալիգուլան սկզբում իր ձիուն սենատոր նշանակեց£ Հասարակությունը դա հանդուրժեց£ Միապետի համար ճակատագրական դարձավ բյուջեի հանդեպ ոչ ավանդական հոգատարությունը. ցանկանալով լցնել դատարկ գանձարանը, նա պալատը դարձրեց շքեղ հասարակաց տուն, որտեղ պետք է հրավիրեր ազնվականների կանանց ու աղջիկներին£ Այդ ծրագրերին վերջ տրվեցին ապստամբած սպաների սրերով£ 5. Երեխաներ ծնել չկամենալը Ոչնչի չպարտավորեցնող կենսակերպը քայքայեց ավանդական ընտանիքները (որոնք հարյուրավոր տարիներ պետության հիմքն էին), որոնց վրա հարյուրավոր տարիներ հիմնվում էր պետությունը£ Մարդիկ կորցրին հետաքրքրությունը երեխաների հանդեպ£ Հռոմեացի մայրերի համար երեխայի ծնունդը դարձել էր ծանրաբեռնող պարտականութ յուն, ինչից նրանք ձգտում էին ամեն կերպ ազատվել£ Հղիությունը խաթարում էր մարմինը£ Քանի որ այն ժամանակ մարդիկ ավելի քիչ էին ապրում, քան հիմա, նրանց ժամանակ չէր մնում սիրախաղերի և սիրեկան գտնելու համար£ Հասարակությունը կծիծաղեր նրանց վրա£ Տղամարդկանց մասին շատ խոսուն է այն փաստը, որ Պլուտարքոս փիլիսոփան անհրաժեշտ համարեց ասել, թե աղջիկների հանդեպ սերը նույնքան հաճելի է, որքան պատանիներին սիրելը£ Հրաբխային մոխրով ծածկված մարդկանց կմախքները պեղելով` հնագետները տեսություն առաջադրեցին, որը ցածր ներունակությունը բացատրում էր շարունակական թունավորումներով£ Հռոմեացիք չափից ավելի էին տարվել գինով. ավելին` ծանր կապարե գավաթների գինով£ 6. Ժողովուրդների արտագաղթը Դեկադենտական (XIX դարավերջի և XX դարասկզբի գրականության ու արվեստի ուղղություն-խմբ.) հայացքների տիրապետության պարագայում, որոնք աստիճանաբար թափանցեցին նաև հասարակության ստորին շերտեր, զարմանալի չէ, որ կայսրությունում չէին բավարարում մարդիկ. հատկապես հարկատուները£ Իսկ դա հենց ժամանակակից Եվրոպայի հիմնախնդիրն է£ Մայրցամաքն անխախտորեն ամայանում է£ 100 տարի առաջ աշխարհում յուրաքանչյուր 5¬րդ անձը հին մայրցամաքից էր, հիմա` յուրաքանչյուր 10¬րդը միայն£ Դատարկված վայրեր են գալիս մարդիկ` Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից£ Կամ արդեն` Հարավ-Արևելյան Ասիայից, կամ էլ, ծայրահեղ դեպքում` սլավոնական արևելքից£ Դեռևս 80 տարի առաջ ճիշտ հակառակն էր£ Խոսում էին գերբնակեցվածության մասին, «ավելորդ» բրիտանացիները, ֆրանսիացիներն ու հոլանդացիները «հոսում» էին գաղութներ£ Մի կողմից Եվրոպան այսօր ողջունում է գաղթյալներին. նրանք պետք է ապահովեն կենսաթոշակային վճարները£ Միամտությո՞ւն է այդ պատկերացումը` ցույց կտա ժամանակը£ Բայց արդեն այսօր նրանց ներկայությունը բախումներ է հարուցում£ Հռոմում նոր մարդկանց զսպեցին ու ենթարկեցրին մինչև այն ժամանակները, երբ արտասահմանցիներն իշխանություն ստացան£ Երբ բանակում նրանք մեծամասնություն կազմեցին, վրա հասավ բեկումնային պահը£ Զորքերը գերմանականացան, և նոր հրամանատարները, կոպիտ առաջնորդները մեծ լիազորություններ ստանձնեցին£ Վերջնական փուլում նրանք ամբողջությամբ վերցրին իշխանությունը` վերջին կայսրերին իրենց խամաճիկները դարձնելով£ Առանց անհրաժեշտ վարժանքների և կարգապահության, բանակը չէր կարող պահպանել սահմանները£ 300 թվականից հռոմեացիները չէին հարձակվում, այլ պաշտպանվում էին£ Պատերազմասեր մոնղոլացի հոներն ու գերմանացի գոթերը, բարբարոսներն ու ֆրանկները մասնատեցին կայսրությունը և նվաճված տարածքներում իրենց կանոնները հաստատեցին£ Արևմուտքին նրանք լիովին տիրեցին, արևելքը կարողացավ խույս տալ£ Բայց այստեղ էական դերակատարում սկսեցին ունենալ հույները և, դիցուք` հայերն ավելի շատ ազդեցություն ունեին, քան հռոմեացիք£ Իհարկե, կարելի է առարկել, թե նման բան Եվրոպայում տեղի ունենալ չի կարող, որովհետև այստեղ բանակի դերը շատ սահմանափակ է£ Իսկ եթե ավելի շատ արտասահմանցիներ դառնան քաղաքների ավագներ, պատգամավորներ և նախարարներ... 7. Անցանկալի ժառանգորդներ Ինչպես կարծում են որոշ պատմաբաններ` Հռոմեական կայսրությունը չի փլուզվել, այլ ձևափոխվել է£ Բայց և այդ հետազոտողներն ընդունում են, որ այդ վերափոխումն ուղեկցվել է հսկայական անկումով£ Բելգիացի Անրի Պիրենը նույնիսկ տեսակետ է արտահայտել, որ անտիկ աշխարհի վերջնական տապալումն իսլամական զավթողականության հետևանք էր£ Եվրոպական արժեքների պահպանողական պաշտպանները հոռետեսորեն հավելում են, որ այդ պնդումը, դժբախտաբար, ճշմարիտ է` մինչև մեր օրերը£ Հռոմեական կայսրությունը նույնպես այլ աշխարհ չգնաց` առանց ժառանգորդների£ Նրան փոխարինեցին մի քանի պետություններ£ Դաժան մրցակցությունում, որքան էլ զարմանալի է, չկարողացավ հաղթանակել գերիշխող և, որ ամենակարևորն է` բարգավաճող մասի մոդելը£ Ինչպես ժամանակը ցույց տվեց, ավելի խելացի գտնվեցին նրանք, ովքեր ապրում էին կայսրության ծայրամասերում. հյուսիսային սահմանամերձ մարզերում, Ռեյնի և Դունայի մերձակայքում, այլ ոչ թե Միջերկրական ծովի մոտ£ Նրա ափերին երկար մնացին ավելի քաղաքակիրթ մարդիկ, ովքեր շատ հաճախ վկայակոչում էին ավանդույթները և մերժում նորամուծությունները£ Այս պարագայում` բարեբախտաբար,Հայաստանն ամենազարգացածների շարքում չէ£