Եվրոպական կայսրության անկումը


Այսօրվա Եվրոպան սարսափելիորեն հիշեցնում է Հռոմեական կայսրությունն` անկումից առաջ£ Չեխական Ekonom հանդեսը զուգահեռներ է անցկացրել այդ երկու կայսրությունների միջև£ Հռոմեական կայսրության ախտանիշները, փաստորեն, բոլոր պետություններում են առկա£ Թվում է, թե մեր` եվրոպացիներիս մոտ առայժմ հանգիստ է£ Այո, մենք տնտեսական հետաճ ենք ապրում, բայց այսպիսի բան արդեն եղել է, ու դա հաղթահարել ենք£ Փլուզվել են անձնական ու առևտրային կապերը, բայց դա էլ կհաղթահարենք£ Եթե դառնանք պատմությանը` կարելի է նման պատկեր տեսնել£ Բայց Հռոմեական կայսրությունը ծաղկեց` որպեսզի նրան լափի ճգնաժամը. և այն խորտակվի£ Եթե անտիկ պետությունը մարեց ամբողջ հարյուրամյակի ընթացքում, ապա Եվրոպայում այդ գործընթացը` տեխնիկական ու սոցիալական սրընթաց զարգացումը հաշվի առնելով, կարող է շատ ավելի քիչ ժամանակ պահանջել£