ՀԵՅԴԱՐՕՂԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՐԽԼՎՈՒՄ Է հեռուստահիպնոսն այլևս չի օգնում


Իլհամ Ալիևի գլխին երկու ծանր ու մեծ սպառնալիք է կախվել. երբեմնի ռազմատենչ հայտարարությունները հասարակության աչքին մոռացության քողով պատելու հարցը և երկրի ներքաղաքական կայունությունը (հատկապես նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախորդող և հաջորդող շրջանում) պահպանելու գերխնդիրը£ Մեծ է հավանականությունը, որ երկու դեպքում էլ Ադրբեջանի նախագահն արդեն իսկ տանուլ է տվել, և նրա զգոնության վերականգնումն առաջին հերթին նշված պարզ իրողությունների գիտակցման մասին է վկայում£ Ներքաղաքական իրավիճակն Ադրբեջանում օրըստօրե սրվում է, և թափ առնող նախընտրական մրցապայքարը ո°չ Հեյդարօղլու գլխավորած «Նոր Ադրբեջան» կուսակցութ յան համար, ոչ էլ առանց ցնցումների քվեարկության հեռանկարների առումով որևէ լավ բան չեն խոստանում£ Իհարկե, երիտասարդ, բայց այդպես էլ խոստումնալից չդարձած գործչին առայժմ արտաքուստ հաջողվում է հանդարտությունն ու արտաքին ինքնավստահությունը պահպանել, բայց անվիճելիորեն այս կեցվածքն էլ է հարաբերական, և շաբաթ առ շաբաթ սրվող քաղաքական իրավիճակն առաջիկայում անխուսափելիորեն հունից հանելու է Իլհամին£ Ավելին, նրա անդրդվելի թվացող կեցվածքն այս պահին էլ է բավական պայմանական ու թերևս միայն հեռուստաէկրաններից հասարակությանը լավատեսության կոչելու քարոզչական նպատակադրումն ունի£ Ի վերջո, ժամանակին հոր, հիմա էլ իր հիմնական քաղաքական հակառակորդների նախընտրական անակնկալը, որ տվյալ դեպքում դարձյալ սառը ջուր լցրեց Հեյդարօղլու գլխին, վերջինիս կողմից բնականաբար սիրով չէր կարող ընդունվել£ Իսկ «Մուսավաթի» և «Ազգային ճակատի» հերթական միավորումն այս ընտրություններից առաջ ավելի քան կուռ է լինելու£ Եվ նման հեռանկարը թերևս արդեն սկսում է ուրվագծել այն պատկերը, որն ստեղծվելու է նախընտրական ու հետընտրական Ադրբեջանում... Այստեղ ամենայն հավանականությամբ կրկնվելու են այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 2003¬ի և 2005¬ի` Նախագահի ու խորհրդարանի ընտրությունների ժամանակ£ Այսինքն, ալիևյան թուլացած վարչախումբն ամեն գնով ընտրությունները կեղծելու է, իսկ իշխանության գալու հավանականությունն արդեն իսկ իրատեսական համարող ընդդիմությունը քվեարկության արդյունքները բնականաբար չի ընդունելու, և, բառի ամենալայն իմաստով, ներքաղաքական բախումներն անխուսափելիորեն կրկնվելու են£ Ի վերջո, նշված երկու ընտրությունների հարցում էլ ընդդիմության առաջնորդներ Իսա Ղամբարն ու Ալի Քերիմլին մինչև հիմա համոզված են, թե իրենք ու իրենց ղեկավարած քաղուժերը ջախջախիչ հաղթանակներ են տարել, բայց երկրի գործող վարչակազմը նշված հաղթանակները պարզապես հափշտակել է իրենցից£ Եվ ստացվում է, որ «Մուսավաթն» ու «Ազգային ճակատը» ոչ թե օլիմպիական հետաքրքրասիրությամբ են այս ընտրություններում սեփական հնարավորությունները փորձում, այլ վստահաբար հաղթանակի են սպասում` դեռևս 90-ականներից ձեռնարկած և մինչև այսօր չիրագործված իշխանափոխության ծրագիրն այս անգամ վերջնականապես ու անշրջելիորեն իրականացված տեսնելու նպատակադրմամբ£ Ահա թե ինչով է Իլհամի ու նրա «Նոր Ադրբեջանի» վիճակը ծանրանում, և ինչպես ստացվեց, որ ընդդիմադիրների կողմից մի քանի օր առաջ հանրահավաք կազմակերպելու առաջին իսկ փորձը Բաքվի իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով ճնշեցին£ Այն, որ այդպես էլ չկայացած հանրահավաքը նշանավորվեց շուրջ ութ տասնյակ ակտիվիստների ձերբակալությամբ, ու նրանք այսօր էլ արդբեջանական տարբեր բանտերում խոշտանգումների են ենթարկվում, առաջիկա ամիսների անելիքների վերաբերյալ ընդդիմության առաջնորդներին, հաստատ համապատասխան եզրակացությունների կմղի£ Բայց հենց նման գործելաոճն էլ վկայում է, որ այս երկրի գործող իշխանությունն ընտրություններում հաջողություն գրանցելու միակ հույսը դարձյալ ուժի և բռնությունների գործադրման հետ է կապում£ Ընդ որում, Հեյդարօղլու գործերն անգամ այս պարագայում են վատ, քանի որ անցնող տարիները, եթե նույնիսկ ընդդիմության օգտին չեն աշխատել, ապա Ի. Ալիևի ու նրա իշխանության հեղինակությունը շեշտակիորեն նվազեցրել են£ Եվ սա այն պարզ ու կոնկրետ ճշմարտությունն է, որ նախքան քարոզարշավն էլ էր բոլորին հայտնի£ Ընդհանրական ձևակերպմամբ` դեպի խորն անդունդ Ադրբեջանի գահավիժումը շարունակվում է. բնակչությունն աղքատ է, արտագաղթի տոկոսը` մեծ, տնտեսությունը` քայքայված, բանակը` հուսալքված, իսկ Ալիևների գերդաստանը շարունակում է բազմապատկել նավթադոլարներից դիզվող միլիարդները£ Ահա այս ամենն արդարացնող (՞) պատասխանները Հեյդարօղլին չունի և չի էլ կարող ունենալ£ Նրա նախագահության տարիներն առավելապես նման արատավոր երևույթների խորացմամբ են նշանավորվել, ու Ադրբեջանի գործող նախագահի բազմամյա կառավարումը թույլ է տալիս այս երկրի բնակչությանը` համոզված լինել, որ բոլոր առումներով քիչ թե շատ տեսանելի հեռանկարներ իրենց հանրապետությունն այլևս չունի£ Հուսահատեցնող այս իրավիճակում գույներն ավելի է խտացնում Ղարաբաղյան խնդիրը£ Կրտսեր Ալիևն, իհարկե, միշտ է փորձել ներշնչել, թե ԼՂՀ հարցի լուծումը ժամերի, առավելագույնը օրերի խնդիր է£ Բայց այս «իսանը», ով հայտարարություններով արդեն Երևանն էլ պետք է գրաված լիներ, կարծեք թե արդեն հասկացել է, որ Ղարաբաղի հարցն իր երկրի համար իսկապես անլուծելիներից է£ Եվ այս առումով խոսքը միայն Հեյդարիչին չի վերաբերում£ Դեռ ոչ վաղ անցյալում նրանից ոչ պակաս ռազմատենչ ադրբեջանական քարոզչամեքենայի ագրեսիան կարծես մեղմվել է, նույնիսկ տրամագծորեն հակառակ գնահատականներ ու կարծիքներ են արդեն ներկայացվում£ Հայտնի փորձագետ Թորգուլ Սոֆիևը օրերս համոզված պնդել է, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, ապա օդային առավելությունը միանշանակորեն Հայաստանինն է լինելու£ Փորձագետը նաև հավելել է, թե կարիք չկա լրացուցիչ մեկնաբանելու, թե ինչ է նշանակում նման առավելությունը` հնարավոր պատերազմի ելքն այս պարագայում միանշանակորեն հօգուտ մեր երկրի լուծված համարելով£ Իսկ ի՞նչ անի հստակ երաշխիքների ու իր խոստումների ձեռքը կրակն ընկած Իլհամ Հեյդարիչը... Լռելը, բնականաբար, լավագույն ելքը չէ, քանի որ շարունակաբար հեռուստաէկրաններից ցրիվ տրված մեծամիտ հավաստիացումների դիմաց նա գոնե իր երկրի բնակչությանը մի օր անպայման հաշիվ պետք է տա£ Իսկ ընտրությունները միշտ էլ ամենահարմար առիթն են` իրագործված ու չիրագործված խոստումները նժարին դնելու£ Եվ նման իրավիճակում Ադրբեջանի նախագահը որևէ այլ ելք չունի, քան նույնքան հրապարակավ խոստովանելը, որ մի բան է իրականությունը, բոլորովին այլ` այն հեռուստահիպնոսը, որով նա տարիներ շարունակ փորձել է թմրեցնել ղեկավարած երկրի ազգաբնակչությանը£