ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ ¬ 2


Հացահատիկային ճգնաժամը Ռուսաստանի իշխանություններին աննախադեպ որոշման մղեց` սահմանել ցորենի արտահանման արգելք£ Սույն որոշումը մինչև տարեվերջ հաստատ ուժի մեջ է մնալու, իսկ թե ինչ կլինի դրանից հետո, առայժմ անհայտ է£ Իր հերթին մեր հյուսիսային գործընկերոջ` ինչ¬որ առումով անակնկալ, մասամբ էլ կանխատեսելի այս քայլն է°լ ավելի մեծացրեց ցորենի հայաստանյան շուկան տնօրինողների ակնկալած գերշահույթների հավանականությունը` կատարյալ շփոթի մատնելով հասարակությանը£ Թեև օլիգարխների երջանկության կրկնապատկման ու շարքային քաղաքացիների ծախսերի ավելացմանը զուգընթաց հայտնի դարձավ մի կարևոր իրողություն. ցորեն ներկրող ամենամեծ ընկերության սեփականատերը հայտարարեց, որ մինչև տարեվերջ մեր հանրապետությունն ապահովված է հացահատիկի անհրաժեշտ պաշարով£ Անշուշտ, ասվածից ենթադրելի էր, որ մինչև նշված ժամկետը գներն անփոփոխ կարելի է թողնել£ Սակայն նախքան հայտարարությունն արդեն իսկ հացամթերքի գներն «առաջին թռիչքներն» են արել, և կանխատեսվում է, որ գնաճի առայժմ 10-20 տոկոսանոց փուլին առաջիկա օրերին ևս 20-30 տոկոսի թանկացում կհաջորդի£ Մյուս կողմից էլ, եթե մինչև ռուսական արգելքի վերացումը երկիրն ապահովված է անհրաժեշտ պաշարներով, ապա միանգամայն հնարավոր էր գնաճը լրիվ շրջանցել£ Ցորենի նոր չափաբաժինները ճիշտ կլիներ արգելքի վերացումից անմիջապես հետո ներկրել` այդպիսով պահպանելով արդեն նախկին դարձած գները£ Մինչդեռ ռուսական անակնկալը կրկին բացել է հայրենի օլիգարխների ախորժակը և բորբոքել փողակորզ երևակայությունը (մինչդեռ նույն Պուտինը խոստացել է հացի գինն անփոփոխ թողնել)£ Եվ մեծ է հավանականությունը, որ հետագայում այս երկիրը մեր հիմնական գործընկերը չհամարվի£ Ներկրողներն արդեն հայտարարել են, թե առաջիկայում սկսելու են ամերիկյան և եվրոպական հացահատիկ ներկրել£ Ինչպես և կարելի էր սպասել, նրանք իրենց նոր ծրագրերի մասին խոսելով` հավաստիացրել են, որ տրանսպորտային ծախսերի ավելացումն անխուսափելիորեն նոր թանկացումների է հանգեցնելու, ինչից կարելի է ենթադրել, թե հանապազօրյա հացն ու հացամթերքը մեր հանրապետությունում շարունակաբար թանկանալու են£ Եթե օրակարգում միայն հացի խնդիրը լիներ, դեռ ինչ¬որ տեղ նշված պատճառաբանություններին կարելի կլիներ, ինչպես ասում են, «ըմբռնումով» մոտենալ` համարելով, թե մեր ժամանակներում, միևնույն է, գնաճից չես խուսափի£ Սակայն այս տարվա մրգերի ու բանջարեղենի աննախադեպ գնաճին հիմա էլ կարտոֆիլի կտրուկ թանկացումը հաջորդեց£ Իսկ նման խայտառակ իրավիճակ ստեղծվեց ճիշտ այն հայտարարությունից հետո, երբ գյուղնախարարը հավաստիացրեց, թե շուտով վերականգնվելու է նշված սննդատեսակների նախորդ տարվա համեմատաբար մատչելի գինը£ Փաստորեն, տեղի ունեցավ ուղիղ հակառակը, և մնում է զարմանալ, թե սույն պաշտոնյան ի՞նչ մտացածին հաշվարկներից ելնելով էր ամենայն պատասխանատվությամբ... ստում£ Իհարկե, նման չինովնիկների արժանապատվությունը երբեք էլ չի հերիքել` իրենց ձախողումները հրաժարականներով եզրափակելու£ Բայց նաև գաղտնիք չէ, որ գյուղմթերքների շուկան վաղուց արդեն առևտրավայրերի գործունեությունը կարգավորող հաստավիզների կողմից է վերահսկվում£ Եվ նույն գյուղնախարարությունն ավելորդ օղակի անցանկալի կարգավիճակում է հայտնվել£ Ասենք թե համոզվեցինք, որ թանկացող ցորենի հիմնական մեղավորը ռուսական երաշտն է և ոչ երբեք հայրենի օլիգարխիայի մեծ ախորժակը£ Բայց հացի խնդիրն ավելի բարդացնող ու մյուս սննդատեսակներն է°լ ավելի անհասանելի դարձնող թռիչքային թանկացումները որևէ հիմնավորում, տրամաբանության հետ աղերսներ ունեցող բացատրություն, միևնույն է, չունեն£