Ինքնասպանություններ` ամեն 40 վայրկյանում


Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հաշվարկներով` յուրաքանչյուր 40 վայրկյանում մեկ ինքնասպանություն է կատարվում: Եվ դա առողջապա հական համակարգի լուրջ հիմնախնդիրն է, ինչը հաճախ լռության է մատնվում: ԱՀԿ-ն իր առջև խնդիր է դրել մինչև 2020 թ. գոնե 10 %-ով նվազեցնել հիվանդագին այդ երևույթը: Սակայն ընդամենը 28 երկիր է, որ ստանձնել է այդ ուղղությամբ պայքարելու պատասխանատվությունը (տեղեկացրել է BBC.ru-ն):

ԱՀԿ մասնագետներն ուսումնասիրել են վերջին 10 տարում կատարված ինքնասպանություններին առնչվող վիճակագրությունը:

Հետազոտության արդյունքներով` հրազենին և թունաքիմիկատներին հասու լինելու հնարավորության սահմանափակումը նվազեցնում է ինքնասպանությունների քանակը:

Հետաքրքրական է, որ հարուստ երկրների տղամարդիկ 3 անգամ ավելի հաճախ են ինքնահաշվեհարդար տեսնում, քան կանայք:

ԱՀԿ-ն դատապարտել է ԶԼՄ-ներով ինքնասպանությունների մասին տեղեկատվություն տարածելու պրակտիկան: Հավանաբար նկատի է առնվել, որ այդ աղետը դառնում է սովորական. ավելին, վատ օրինակ է ծառայում դժվար կացության մեջ հայտնվածներին: