ԾԱՆԵԱ´ ԶՔԵԶ


Հնօրյա «Ճանաչիր քեզ» հորդոր-պատգամն ավելի շատ հոգեկան ինքնաճանաչումը նկատի ուներ: Բայց մարդկային մարմինն էլ պակաս բարդ չէ ու նույնիսկ բժիշկների և հետազոտողների համար լիարժեքորեն բացահայտված չէ: Իսկ առավել ևս ոչ մասնագետ մահկանացուներս շատ ավելի քիչ գիտենք` սկսած մարդկային ուղեղի հնարավորություններից մինչև... դիցուք հազի արագության չափը: Օրինակ, նկատե՞լ եք, որ միջնամատերի եղունգներն ավելի արագ են աճում, քան մյուս մատերինը: Կամ, ձեռքի մատների եղունգները 4 անգամ ավելի արագ են աճում ոտնամատների եղունգներից:

ՈՒՂԵՂ

1. Նյարդային ազդակները (իմպուլս) շարժվում են ժամում 270 կմ արագությամբ:

2. Նորմալ աշխատանքի համար ուղեղից պահանջվում է ճիշտ այնքան էներգիա, որքան` 10 վատանոց էլեկտրալամպին:

3. Մարդկանց ուղեղի բջիջները կարող են պահպանել 5 անգամ ավելի շատ տեղեկություն, քան ցանկացած հանրագիտարան:

4. Ուղեղն օգտագործում է արյունատար համակարգ մուտք գործող թթվածնի ընդամենը 20 տոկոսը:

5. Գիշերվա ժամերին ուղեղը շատ ավելի ակտիվ է, քան ցերեկը:

6. Գիտնականները պնդում են, որ որքան բարձր է IQ (մարդու ինտելեկտի) մակարդակը, այնքան մարդիկ ավելի հաճախ են երազներ տեսնում:

7. Նյարդաբջիջները (նեյրոնները) շարունակում են աճել մարդու կյանքի ամբողջ տևողության ընթացքում:

8. Մարդու քաղած տեղեկատվությունն անցնում է տարբեր նյարդաբջիջներով` տարբեր արագություններով:

9. Ուղեղը ցավ չի զգում:

10. Ուղեղի բաղադրության 80 տոկոսը հեղուկ է:

ՄԱԶԵՐ

1. Դեմքի մազերն ավելի արագ են աճում, քան մարմնի մյուս մազածածկույթներինը:

2. Միջին հաշվով օրական մարդը կորցնում է 60-100 մազ:

3. Կանանց մազերի տրամագիծը կրկնակի փոքր է տղամարդկանց մազերի տրամագծից:

4. Մարդկային մազը կարող է դիմանալ մինչև 100 կգ ծանրությանը:

5. Մարդու մարմնի 1 քառ. սանտիմետրի վրա կա այնքան մազ, որքան շիմպանզեի մարմնի 1 մ2-ու վրա:

6. Շիկահերներն ավելի շատ մազ են ունենում:

7. Մարդկային մազի կենսունակության տևողությունը 3-7 տարի է:

8. Ճաղատությունը նկատելի է դառնում գլխամազերի առնվազն կեսը կորցնելուց հետո միայն:

9. Մարդկային մազերը չեն քայքայվում:

ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐ

1. Ամենաերկար ներքին օրգանը բարակ աղիքն է:

2. Սիրտը ստեղծում է այնպիսի ճնշում, որը բավարար է, որպեսզի արյունը մղվի 7,5 մետր:

3. Ստամոքսում պարունակվող թթուն կարող է հալեցնել ածելիի սայրը:

4. Մարմնի բոլոր արյունատար անոթների ընդհանուր երկարությունը մոտ 96 կմ է:

5. Ստամոքսը ամբողջովին ամեն 3-4 օրը մեկ վերականգնվում է (թարմանում է):

6. Թոքերի ընդհանուր մակերեսը հավասար է թենիսի հրապարակի մակերեսին:

7. Կնոջ սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդունը:

8. Գիտնականներն ասում են, թե լյարդն ավելի քան 500 ֆունկցիա է կատարում:

9. Մայր շնչերակի (աորտա) տրամագիծը գրեթե հավասար է այգեգործական ջրափողրակի տրամագծին:

10. Ձախ թոքը փոքր է աջից (որպեսզի սրտին չխանգարի):

11. Մարդը կարող է ապրել` ներքին օրգանների մեծ մասը հեռացնելուց հետո էլ (բացառությամբ սրտի):

12. Մակերիկամների չափն անվերջ փոխվում է` կյանքի տևողության ընթացքում:

ՕՐԳԱՆԻԶՄԻ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

1. Փռշտոցի արագությունը կազմում է 160 կմ/ժամ:

2. Հազի արագությունը կարող է հասնել մինչև 900 կմ/ժամի:

3. Կանայք 2 անգամ ավելի արագ են թարթում աչքերը, քան տղամարդիկ:

4. Մարդկային կենսագործունեությանն անհրաժեշտ սննդի շուրջ 75 %-ը բաղկացած է ջրից:

5. Ոտքերի վրա առկա է շուրջ 500 հազար քրտնագեղձեր, որոնք օրական կարող են արտադրել մինչև 1 լիտր քրտինք:

6. Ողջ կյանքի ընթացքում մարդն «արտադրում» է այնքան թուք, որով հնարավոր կլինի լցնել 2 ջրավազան:

7. Միջին հաշվով` մարդն օրական 14 անգամ գազեր է բաց թողնում:

8. Ականջակեղտը անհրաժեշտ է առողջ ականջներին:

ՍԵՔՍ

1. Չգիտես ով և ինչպես, բայց հաշվվել է, որ աշխարհում օրական 120 միլիոն սեռական ակտ է կատարվում:

2. Մարդու ամենամեծ բջիջը ձվաբջիջն է, իսկ ամենափոքրը` սպերմատոզոիդը:

3. Հղիության առաջին եռամսյակում կանայք երազում հաճախ գորտ, ճիճու և բուսականություն են տեսնում:

4. Ատամների աճն իրականում սկսվում է ներարգանդային կյանքում. ծնվելուց 4-6 ամիս առաջ:

5. Միջին հաշվով` 2 հազար նորածիններից մեկը լույս աշխարհ է գալիս ատամներով:

6. Գրեթե բոլոր երեխաները ծնվում են կապույտ կամ երկնագույն աչքերով:

7. Ներարգանդային գոյության 3-րդ ամսում պտուղն արդեն ունենում է մատնահետքեր:

ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Կուշտ ուտելուց հետո մեր լսողությունը թուլանում է:

2. Մարդկության ընդամենը 1/3-ի տեսողությունն է 100 տոկոսանոց:

3. Եթե թուքը չհալեցնի կերակուրը, մենք համ չենք զգա:

4. Ի ծնե կանանց հոտառությունն ավելի զարգացած է, քան տղամարդկանցը:

5. Քիթը կարող է «մտապահել» մինչ 500 հազար տարբեր բույրեր:

6. Ամեն մարդ ունի իր յուրահատուկ հոտը:

ԾԵՐԱՑՈՒՄ ԵՎ ՄԱՀ

1. Մինչև 7-8 տարեկանների գլուխն իր չափերով տվյալ երեխայի հասակի 1/4-ի չափ է: Իսկ 25 տարեկանից հետո գլխի չափսը հավասար է մարմնի երկարության 1/8-ին:

2. Ամբողջ կյանքում աչքերի չափսը չի փոխփում, իսկ ա´յ` քիթն ու ականջներն անընդհատ մեծանում են:

3. 60 տարեկանում տղամարդկանց 60 %-ը և կանանց 40 %-ը խռմփացնում են:

4. 60 տարեկանում մարդկանց մեծամասնությունը կիսով չափ կորցնում է համի ընկալունակությունը (ռեցեպտորները):

5. Դիակիզումից հետո հանգուցյալից մնացած դիափոշին կարող է կշռել մինչև 4 կգ:

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Սրտի տագնապները գերազանցապես ակտիվանում են երկուշաբթի օրերին:

2. Մարդն ավելի երկար կարող է դիմանալ քաղցին, քան անքնությանը:

3. Արևայրուկը ոմանց գեղեցիկ է թվում: Բայց հիշեք, երբ դուք արևի «լոգանք» եք ընդունում, վնասվում են արյունատար անոթները:

4. Բոլոր տեսակի հիվանդությունների 90 %-ը առաջանում է սթրեսի հետևանքով:

5. Մարդու գլուխը կտրելուց հետո ևս 15-20 րոպե գլխատվածը չի կորցնում գիտակցությունը:

ՄԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՈՍԿՈՐՆԵՐԸ

1. Ժպտալիս պրկվում է 15 մկան, մռայլվելիս` 43-ը:

2. Երեխաները ծնվում են 300 ոսկորով, իսկ մեծահասակներն ունեն ընդամենը 206 ոսկոր:

3. Առավոտյան մենք 1 սմ-ով ավելի բարձրահասակ են, քան երեկոյան:

4.Մարդու մարմնի ամենաուժեղ մկանը լեզուն է:

5. Մարդու մարմնի ամենածանր ոսկորը ծնոտոսկրն է:

6. Կատարվող ամեն քայլին «մասնակցում» է 200 մկան:

7. Ատամը միակ օրգանն է, որ վնասվելուց հետո չի վերականգնվում:

8. Որոշ ոսկորներ պողպատից էլ ամուր են:

9. Մարդկային մարմնում առկա ոսկորների 1/4-ը ամփոփված է ոտնաթաթերում:

ԱՆԶԵՆ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՆՇՄԱՐԻ

1. Մարդու մարմնի 1 քառ. սմ-ը պարունակում է 16.000 մանրէ:

2. Յուրաքանչյուր 27 օրը մեկ փոխվում է մարդու մաշկը:

3. Ամեն րոպե մարդու մարմնում մեռնում է 3 միլիոն բջիջ, բայց հասուն մարդու օրգանիզմն ամեն օր արտադրում է 300 միլիարդ նոր բջիջ:

4. Մարդկային մարմնում առկա երկաթը կբավականացնի, որ դրանով 6 սանտիմետրանոց մեխ պատրաստվի:

5. Շրթունքները կարմիր են, որովհետև մաշկի տակ բազմաթիվ մազանոթներ կան:

ԵՎՍ ՄԻ ՔԱՆԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ

1. Որքան ցուրտ է ննջասենյակը, այնքան մեծ է մղձավանջային երազներ տեսնելու հավանականությունը:

2. Արցունքների և լորձանյութի մեջ առկա է լիզոցիմ մակարդը (ֆերմենտը), որը քայքայում է շատ մանրէների բջջապատերը:

3. Կես ժամվա ընթացքում մարմինն արտազատում է այնքան էներգիա, որը կբավարարեր` 1,5 լիտր ջուր եռացնելու:

4. Մեր վախի պահերին ականջներն ավելի շատ ականջակեղտ են արտադրում:

5. Չի կարելի ինքզինքդ խուտուտ տալ:

6. Աջ և ձախ պարզված ձեր ձեռքերի միջև եղած տարածությունը հավասար է ձեր հասակի (բոյի) չափին:

7. Մարդը միակ կենդանի արարածն է, ով արտասվում է զգացմունքներից:

8. Աջլիկները միջին հաշվով 9 տարի ավելի երկար են ապրում ձախլիկներից:

9. Կանանց մարմնում ճարպերն ավելի դանդաղ են «այրվում», քան տղամարդկանց (օրական շուրջ 80 կալորիա):