ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ


Ռուբեն ԳԵՎՈՐԳՅԱՆ.   ՀՀ ԱԺ պատգամավոր

Ողջ հայ հասարակությունը տեղյակ է, որ երկրում ձևավորվել և կայացել է «Երդվյալ ազատամարտիկների միությունը», որը իր մեջ է ներառել պատերազմի ժամանակ սահմանների պաշտպանության համար 1-ին իսկ գծում կռված ազատամարտիկներին:

Խնդիրը կայանում է նրանում, որ հանկարծակի հանրապետությունում փակվեցին բոլոր այն դռները, որտեղ հնարավոր կլիներ անցկացնել Երդվյալ ազատամար տիկների միության համագումարը:

Հարգելի իշխանություն. վաղուց արդեն իսկ հասկանալի է, որ հնարավոր միջոցառումներ իրականացվող բոլոր շենք-շինությունների տերը դուք եք, բայց չմոռանաք, որ հողի տերը մենք ենք` այն կռված տղաները, որոնք կյանք ու արյուն չեն խնայել հայրենի հողի համար: Եվ իրավիճակից ելնելով, որպես ԵԱՄ հիմնադիր նախագահ հայտարարում եմ, որ Երդվյալ ազատամարտիկները ստիպված իրենց համագումարը կանցկացնեն կամ Օպերայի հրապարակում, կամ Հանրապետության հրապարակում:

Ի վերջո, երբ դեռ պատերազմում զոհված մեր եղբայրների դին դեռ հող չի դարձել, երբ դաշտերը դեռ կարմիր են մեր եղբայրների թափած արյունով, իշխանական նմանատիպ մոտեցումը, այդ հզոր ոգիներով համալրված միության նկատմամբ միմիայն կարելի է ենթադրել, որ երկիրը արդեն իսկ դուրս է եկել իր զորության ուղուց: Ի դեպ, օգտագործելով հնարավորությունս, հայտարարում եմ, որ համագումարին հրավիրվելու են մեր երկրի երեք նախագահները` հարգարժան Լևոն Տեր-Պետրոսյանը, հարգարժան Ռոբերտ Քոչարյանը և հարգարժան Սերժ Սար-գսյանը, ինչպես նաև ԼՂՀ նախագահ հարգարժան Բակո Սահակյանը: Հրավիրվելու են նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի նախարարները, նկատի ունենալով պատերազմի դաշտից ծնունդ առած մեր մարտընկեր ներին: Իսկ դուք, քանի որ հողը ազգինն է, ոչ թե իշխանությանը և մենք էլ հողի տեր տղեքն ենք, հաստատ հողատարածքի հետ կապված խնդրում դռները փակելու համար դուք անզոր կլինեք: