Մերձավոր Արևելքը` վերաձևումների «գորդյան հանգույց»


Հայ-Արիներ»-ի թիվ 14-15 (65-66) 2005թ. նոյեմբերի թողարկման մեջ կարդում ենք. «Հաջորդ հարվածը ուղղված է Սիրիային կամ ո՞վ է Իրաքի «իրավահաջորդը…»» հոդվածը, որից էլ տեղեկանում ենք հետևյալ ծրագրին, որը պատմական գիրք է Իսրայելի մասին... I raq S yria R oyal Jordan A rabia E gypt L ebanon «Սա ակնհայտորեն փաստում է, որ գոյություն ունի արաբական միասնական աշխարհը մասնատելու, ոչնչացնելու ծրագիր»,- հայտնում է ԱՄՆ-ում Հայ Արիական Միաբանության ներկայացուցիչը, որին հաջողվել է որոշ տեղեկություններ իմանալ վերոնշյալ գրքի մասին: Ասվածը երիցս ճիշտ է, արդեն անզեն աչքով տեսանելի… Պատերազմն սկսվեց Իրաքում, մեծ դժվարությամբ` երկու փուլով, և ԱՄՆ-Անգլիա-Իսրայել եռյակն սկսեց ռմբահարումների գորշ փոշու մեջ «սև կատու» փնտրել Իրաքում` լավ գիտակցելով, որ դա անհնարին բան է: Սակայն հավատում էր խարդախ տեղեկատվական հաջող ընթացքին, որը որոշակիորեն հաջողվեց, և, համաշխարհային հանրության աչքին թոզ փչելով, մի կերպ անգո «սև կատուն» բռնվեց… Իրաքն այսօր էլ կրակների ու ավերի մեջ է… Հետո նոր կատուներ բռնելու որսը հանձնվեց ԱՄՆ-ի և այլ երկրների «խաղաղապահներին» ու… Բեն Լադենի «անորսալի» ահաբեկիչներին: Նրանք պիտի չթողներին ուրիշ վրիժառու այլընտրանք, մնացյալը պիտի ոչնչանային: Կան և պիտի լինեն հայտնի թշնամիներն ու միմիայն իրենք` միակ ու անկրկնելի հակառակորդները: Այսպես է նաև քաղաքական ոլորտում, երբ «սարքվում» է կեղծ ընդդիմություն… Իմիջիայլոց, «Բեն(Բին)» կամ «Բնե» անուններն ունեն հրեական ծագում և նշանակում են` որդի, զավակ: «Բեն Հուրիոն», «Բեն Յոհա», «Բեն Իսրայել», «Բեն Լադեն» և այլն: Ահա թե ինչու «Թալիբան» շարժման մի շարք առաջնորդներ` մեռած, թե ողջ, գտնվեցին Աֆղանստանում, իսկ Բեն Լադենը` ոչ (թեև լուրեր կան, որ նա այլևս գոյություն չունի… բայց դեռ գործում է): Ջհուդա-մասոնական քողարկումներն առայժմ անսպառ են… Ինչ կատարվեց Աֆղանստանում և ինչ է կատարվում այսօր էլ, գիտենք բոլորս: Իրաքից հետո հարձակման թիրախ ընտրվեց Սիրիան: Սակայն Իրանի և արաբական մի շարք երկրների արագ ու կտրուկ արձագանքը գոնե ժամանակավորապես կասեցրեց հետագա ծավալում ները: Եվ ԱՄՆ-Անգլիա-Իսրայել եռյակը փորձեց անցկացնել ուժերի ստուգատես Լիբանանում` «ՀեզբԱլլահի» (Հեզբ-կուսակցություն, Ալլահ-Աստված - Աստծո կուսակցություն, կամ ՀիզբԱլլահ, ՀիզբՈւլլահ) մարտիկների ամրությունը փորձարկելով: Մինչ այդ Լիբանանում պայթեց վարչապետ Ռաֆիկ Հարիրիի մեքենան, և սկսվեց հակասիրիական ու հակաիրանական հիստերիան… Սակայն պայթյունը ենթագիտակցական փորձարկո ւմ էր` լիբանանցիներին ուղղված: Ժողովրդի մեծ մասը խայծը կուլ տվեց, և քաղաքական ճնշման հետևանքով երկրից հեռացավ սիրիական զորամիավորումը… Դեմ էր միայն «ՀեզբԱլլահ»-ը: Ահա այս կազմակերպութ յունն էլ ստանձնեց իսրայելական ներխուժումը կանխելու առաքելությունը` Իսրայել-Լիբանան պատերազմի ընթացքում: Երկու իսրայելցի զինվորի գերումը դարձավ չհայտարարված պատերազմի սկիզբ, որն, իհարկե, պատրվակ էր, անպատժելիությունից ծնված լկտիության հետևանք: ՄԱԿ-ը խաղալիք է վերոնշյալ եռյակի ձեռքում, և սրանց համար առայժմ «ծովը ծնկներից է»: Իսկ այն, որ իսրայելական բանտերում հազարավոր պաղեստինցիներ կան գերված, այդ թվում` Պաղեստինի ժողովրդի կողմից օրինականորեն իշխանության ներկայացուցիչներ ընտրված «Համաս»-ի քաղաքական ու հասարակական գործիչներ, դա ՄԱԿ-ի ու դրա գլխավոր քարտուղարի համար «անտեսանելի» է, դա ահաբեկչություն չէ, և դրա համար ՄԱԿ-ի հատուկ բանաձևերի կարիքը չկա… Իսկ Լիբանանի ռմբահարումներից Քոֆի Անանը միայն «ցնցվեց» ու շտապեց կատարել իր տերերի պահանջը, որն է` 15 հազար խաղաղապահներով ՄԱԿ-ի անդամ երկրների հաշվին կազմակերպել Իսրայելի պաշտպանության անվտանգության գոտի: Իսկ թե ով է վերականգնելու Լիբանանի ավերված տնտեսությունը, ՄԱԿ-ի խնդիրը չէ, քանզի Քոֆի Անանի «ցնցումներն» անցել են այլևս: Իրաքի պատերազմի օրինակով հրեական «լոբբին» լռեցրեց ԶԼՄ-ների ձայնը, և Իսրայելի ռազմական ու մարդկային կորուստները երբևիցե չնշվեցին, բայց իմացողները հո գիտեն… Իսկ արդյունքները տխուր են… Իսրայելի համար: Իսրայելը առաջին անգամ լրջորեն պարտվեց և տեսանելիորեն երկնչեց «ՀեզբԱլլահի» մարտիկների հերոսական հակահարվածից: Սակայն հասկանալի պատճառներով այս անգամ «անմեղ» զոհերի համար նոր Հոլոքոստ չի պահանջվի… «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրին եկել է փոխարինելու «Նոր Մերձավոր Արևելք»-ը: Այն առնչվում է տարածաշրջանի բոլոր երկրներին, մեկին` օգուտ, մյուսին` վնաս տարբերակներով: Այս վերաբաժանման մեջ լրջորեն փորձարկվելու են ինչպես ազգային, այնպես էլ կրոնական (հետաքրքիր է, որ ոչ պատմական) «խաղաքարտերը»: Պատմական արդարությունը աշխարհի «ժողովրդավար տերերի» քիմքին հարիր չէ: Լիբանանն էլ բազմակրոն ու բազմէթնիկ երկիր է ու եթե ընկնի ծուղակը` կարժանանա Իրաքի ու Աֆղանստանի ճակատագրին: Այսօր աշխարհի «բարի ու չար բևեռները» նոր խաղ են սկսել, ուստի պիտի զգոն լինենք բոլորս, իսկ մեր տարածաշրջանում` հատկապես Իրանն ու Սիրիան: Եթե սա չգիտակցենք, հերթը մեզ էլ կհասնի` Արցախի վրա ճնշումների տեսքով… Հ Ա Մտեղեկատվական-վերլուծական կենտրոն