Եվրոպան հոգնել է ընդլայնվելուց


Ռումինիայի և Բուլղարիայի` Եվրամիություն մտնելն էլ ավելի կընդլայնի միացյալ Եվրոպայի սահմաններն ընդհուպ մինչև Սև ծովի ափերը£ Դեռևս 5 տարի առաջ 6 երկրներ ստորագրեցին պայմանագիր, որից հետո սկսվեց Հին աշխարհի ինտեգրացիան£ Եվրոպական միությունը կավելանա ևս 30 միլիոն մարդով, որը նրա բնակչության ընդհանուր թվաքանակը կհասցնի կես միլիարդի£ Դեպի հարավ¬արևելք ընդլայնումն օրակարգի հարց կդարձնի նոր տարածաշրջանային խնդիրներ, ինչպես օրինակ, ապագա հարևաններ Ուկրաինայի և Մոլդովայի նկատմամբ Եվրամիության և Ռուսաստանի միջև առկա տարաձայնությունները£ Բացի այդ, ընդլայնումը զգալիորեն կավելացնի Եվրամիության տնտեսական կշիռն ու ազդեցությունն աշխարհում£ Ընդլայնումը կոչված է բերելու բարգավաճում ու բարեկեցություն այդ տարածաշրջանում և մոտեցնելու այն ժամանակը, երբ Եվրամիության արևելյան եզրերից ավելի շատ երկրներ կմիանան նրան` ավելացնելով անդամ երկրների թիվն ընդհուպ մինչև 35, նույնիսկ ավելի£ Սակայն այսօր միասնական Եվրամիության հնարավորությունները` տարածել բարեկեցություն ու ժողովրդավարություն, կասկած են հարուցում£ Ավելին, մտահոգություն կա, որ Ռումինիան և Բուլղարիան իրենց հետ կբերեն անկայունություն և կոռուպցիա£ Եվրամիության այժմյան անդամները հոգնել են ընդլայնումից, ու թեև Խորվաթիան դեռևս կարող է մոտակա ժամանակներում մտնել Եվրամիություն, սակայն բալկանյան մյուս շատ թեկնածուներ ստիպված կլինեն սպասել գուցե տարիներ, մինչև կկարողանան ապաստան գտնել միասնական Եվրոպայի գրկում£ Ինչպես արևելաեվրոպական երկրների մեծ մասը, որոնք արդեն կցված են Եվրամիությանը, այնպես էլ Ռումինիան ու Բուլղարիան տնտեսապես դեռ շատ պետք է զարգանան եվրազոնայի մաս կազմելու համար£ Բացի այդ, Եվրամիության մյուս անդամներն ամեն կերպ ձգտում են սահմանափակել աշխատուժի տեղաշարժը արևելքից դեպի արևմուտք, դեպի ավելի հարուստ երկրներ£ Այս ամենն ավելի անորոշ ու անհասկանալի է դարձնում եվրոպական միասնության գաղափարը£ Եվ, վերջ ի վերջո, մի՞թե ոչ թե 25, այլ 27 պետությունների համար ավելի հեշտ կլինի մեկ ընդհանուր հայտարարի գալ նոր համաեվրոպական սահմանադրության կամ օրենքների միավորման կապակցությամբ£ Հավանաբար, ո°չ£ Ընդլայնումն ինքնին ապացույց է Եվրամիության ունեցած հաջողությունների, սակայն այն Եվրամիությունը վերածում է անճանաչելիության£

Նաիրա ՄԱՐԳԱՐՅԱՆ