«Ձեռքներդ հեռու ՕԵԿ-ից»


Պատգամավոր Հեղինե Բիշարյանն էլ հավաստիացնում է, թե վերջերս ԱԺ թատերաբեմից աներևութացած Սամվել Բալասանյանը զբաղված է կուսակցաշինությամբ: Էլ ով դիմանա՜: Եթե խոսքն այն Սամվել Բալասանյանի մասին է, ով կուրծք էր ծեծում Ա. Բաղդասարյանի համար և չէր հանդուրժում որևէ ոտնձգություն ՕԵԿ-ի հանդեպ, ապա այժմ նույն օեկականը մոռացել է սեփական` «Ձեռքներդ հեռու ՕԵԿ-ից» կարգախոսը: Չէ, ավելի ճիշտ, ինքն է սեփական ձեռքերը հեռու պահում սեփական կուսակցությունից: Ասել է թե` բերանն ավելի մոտ է ականջին, և այնտեղից դուրս պրծած խոսքը սեփական ականջն է խցկվում: