ՀԵՐԹԱԿԱՆ ՇՈՈՒ և ոչ ավելի


Ըստ ամենայնի` հայրենի արմատականներն արդեն իրենք էլ են սկսել գիտակցել, որ հակակրիմինալ շարժումը մարում է£ Ճիշտ է, ոստիկանության պետական պահպանության վարչության պետ Արամ Զաքարյանը միայն երջանիկ պատահականությամբ օրերս կարողացավ խուսափել անհայտ հանցագործի մահաբեր գնդակներից, բայց դա արդեն ընդդիմադիրների համար նվազ հետաքրքրական թեմա է£ Համատեղ քարոզարշավն աստիճանաբար նոր խնդիրներ է առաջադրում` արմատականներին ակամայից հնարամիտ դարձնելով ու մղելով նորանոր նախընտրական հայտնագործությունների£ Ահավասիկ, խորհրդարանական վերջին քառօրյայում այս խիստ հեղհեղուկ հակաիշխանական ճակատի անդամներից մեկը քառամյա լռությունից հետո հայտարարեց, թե դիմելու է Սահմանադրական դատարան… Նա «պարզել» է, որ դրամի անկասելի հաղթարշավի հետևանքով հանրությանը մատուցվող որոշ ծառայությունների սակագները կարելի է նաև նվազեցնել£ Դե ինչ, մտահղացումը վատը չէ. ջուր, գազ, հոսանք օգտագործում ենք բոլորս, և նշված ծառայությունների սակագներն իբր թե ընդդիմության պահանջով թեկուզ մի քսան տոկոսով իջեցնելը աննախադեպ նախընտրական տրյուկ կլինի` իր բոլոր երազելի հետևանքներով հանդերձ£ Ընտրազանգվածն էլ կատարվածից ուշքի չի գա ու շանթահարվածի նման հրապարակներում գիշերով «հոգևարքում» հայտնված իշխանությունից կպահանջի այսօրվա արմատականներին բոլոր ժամանակների խորհրդարաններում ընդգրկվելու մշտական տոմսեր բաժանել£ Ցավոք, սակայն, երազանքները (հատկապես քաղաքականները) հիմնականում չեն իրականանում մի շատ հասարակ` հայրենի քաղգործիչների կողմից իրականության և երազի սահմանները չճանաչելու պատճառով£ Որևէ մեկը չի առարկի, որ ինչպես գազը, այնպես էլ ջուրն ու հոսանքը մարդիկ լրիվ անվճար ստանան ու օգտագործեն£ Բայց այդչափ բարեհաճ լինելու հնարավորություն, ինչպես գիտենք, մեր իշխանությունները չունեն£ Իհարկե, աշխարհում նման նախադեպեր կան, բայց, օրինակ, Վրաստան մատակարարվող գազի սակագինը բազմապատկել պատրաստվող ռուսական իշխանություններին չես համոզի, թե հայրենի Կենտրոնական բանկի մեքենայությունների արդյունքում մեր երկրում տարադրամի գնի անդուր տատանումներ են տեղի ունենում, ու բնակչությունը դրանից տուժում է£ Ի՞նչ տեղի կունենա, եթե վաղն արթնանանք ու տեսնենք, որ մեկ դոլարը դարձյալ 580 դրամ արժե£ Համապատասխան հանձնաժողովը ծառայությունների սակագները դարձյա՞լ պետք է վերանայի£ Քաղաքական է սկսվող շոուի նպատակը, նախընտրական£ Ու նման իրավիճակում հանրությանը շարունակաբար հավատացնելը, թե ուր որ է բոլորս սկսելու ենք լավ ապրել, եթե ընդդիմության նախընտրական շոուները հաջողությամբ պսակվեն, ստախոսության վատ քողարկված օրինակ է£ Արտաքին մարտահրավերները` ներքաղաքական սրացումների սպառնալիք Պարադոքս է, բայց փաստ. թեպետ նախընտրական տարի է, բայց Հայաստանի ներքաղաքական կյանքում իրադարձությունների, տեղաշարժերի, էլ չասած` սրացումների դեֆիցիտը խորհել է տալիս, որ երկրում առկա է քաղաքական լճացում: Եթե ինչ-որ ակտիվություն, այնուամենայնիվ, ի հայտ է գալիս, ապա շատ արագ էլ մարում է: Իհարկե, այսպիսի վիճակը ձեռնտու է երկրի կայունության պահպանմամբ մտահոգ իշխանություններին: Եվ հակառակը, ընդդիմության համար քաղաքական կյանքի ճահճացման հանգամանքն իրական վտանգներ է ստեղծում` առաջիկա ընտրություններում լիակատար ձախողվելու: Այս իրավիճակի երկարաձգման դեպքում արմատականները ԱԺ ընտրությունների անմիջական նախաշեմին կհայտնվեն ցայտնոտի մեջ և ժամանակ չեն ունենա թմբիրից հանելու ժողովրդին: Արդեն իսկ ակնհայտ է, որ հակակրիմինալ շարժման դրոշով առաջ շարժվելու մարտավարությունը հանրությանը ոգևորելու առումով էական արդյունքներ չի տալու: Ի դերև են ելնում նաև ընդդիմադիրների այն հույսերը, որ ներիշխանական գզվռտոցի հետևանքով վարչակազմի դիրքերը խիստ կթուլանան: Դրա վառ ապացույցը կարելի է համարել Աջափնյակի թաղաղապետի ընտրություն ներում իշխանությունների ցուցաբերած զգուշությունն ու ողջամտությունը, երբ իշխանական տարբեր թևերի երկու ներկայացուցիչները` Արման Սահակյանը և Արծրուն Խաչատրյանը, միաժամանակ հանեցին իրենց թեկնածությունները` ավելորդ բախումներից խուսափելու համար£ Դե իսկ ՀՀԿ¬ԲՀ ապագա սուր առճակատման հավանականությունն աստիճանաբար հավասարվում է զրոյի£ Համենայնդեպս, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նույնիսկ չբացառեց, որ հանրապետականները «Բարգավաճ Հայաստանի» հետ ԱԺ ընտրություններին կարող են մասնակցել դաշինքով£ Այսպես կոչված «ֆորսմաժո րային» զարգացումներ, որոնց շնորհիվ միայն ընդդիմությունը կարող էր լուրջ տեղաշարժեր իրականացնելու հնարավորություն ստանալ, առայժմ Հայաստանում տեղի չեն ունենում£ Մինչդեռ ինչ¬որ առումով անսպասելի, ինչ¬որ չափով օրինաչափ վտանգավորությամբ առաջին պլան մղվեցին արտաքին մարտահրավերները£ Ռուսաստան¬Վրաստան առանց այդ էլ վատ հարաբերութ յունների կտրուկ սրումը սպառնալից դրություն է ստեղծում ոչ միայն Վրաստանի, այլ նաև Հայաստանի համար£ Դեռ ավելին, Հայաստանը կարող է հայտնվել առավել ծանր վիճակում, քան Վրաստանը£ Վերջինս Ռուսաստանի կողմից շրջափակման է ենթարկվում միայն հյուսիսից£ Իսկ Հայաստանն արևելքից ու արևմուտքից շրջափակված լինելով` այժմ էլ ռուս¬վրացական հակամարտության պատճառով զրկվում է նաև հյուսիսային հաղորդակցման ուղիներից£ Դժվար թե Ռուսաստանը սեփական շահերը ստորադասի սեփական ռազմավարական դաշնակցի` Հայաստանի շահերին և դրանից ելնելով սրբագրում ներ կատարի իր որդեգրած չափազանց կոշտ մարտավարությունում£ Ռուս¬վրացական առճակատման հետագա խորացման հետևանքը կարող է լինել այն, որ Հայաստանը փաստացի զրկվի Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառություն իրականացնելու հնարավորությունից£ Այն կհանգեցնի ապրանքների գների կտրուկ աճի, որն էլ իր հերթին սոցիալական խորը ցնցումների պատճառ կարող է հանդիսանալ£ Դա էլ իր հերթին հղի է ներքաղաքական իրավիճակի ապակայունացման իրական վտանգով£ Այդպիսի անակնկալը և հարմար առիթից օգտվելու պատեհությունը պարզ է, որ ընդդիմադիրները չեն կարող ձեռքից բաց թողնել£ Նման զարգացումը նրանց համար, ինչպես ասում են, երկնքից իջած մանանա է£ «Դրսից» սպասվող հաջորդ վտանգն անմիջականորեն կապված է ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ£ Կարելի է հակադարձել, որ այդ վտանգը երկար ու ձիգ տարիներ մշտապես եղել է, և դրա նկատմամբ Հայաստանի իշխանությունները «իմունիտետ» ունեն£ Բայց ներկա վիճակի առանձնահատկությունն այն է, որ ԱՄՆ¬ը անցյալում ոչ մի անգամ այս աստիճանի մեծ շահագրգռություն չի ունեցել ԼՂՀ հիմնախնդրի արագ կարգավորման հարցում, որքան այսօր£ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ հիմնախնդրի կարգավորումը ներկա դրությամբ դարձել է միաբևեռ աշխարհի տիրակալի աշխարհաքաղաքականության գերակա ուղղություններից մեկը£ Ինչո՞ւ£ Որովհետև, ամենայն հավանականությամբ, Սպիտակ տանը հանգել են այն կարծիքին, որ Ղարաբաղյան թնջուկի լուծումից է կախված ԱՄՆ լիակատար ազդեցության ամբողջացումը Հարավային Կովկասում£ Իսկ Հարավային Կովկասի կարևորութ յունը ԱՄՆ¬ի համար կրկնապատկվել է` Իրանին ուժով հնազանդեցման ծրագիրը կյանքի կոչելու տեսանկյունից£ Բանակցային գործընթացում ներկա պահի վտանգավորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջնորդների ներկայացրած համաձայնագիրը կտրականապես մերժողի դերում եղել է Ադրբեջանը: Հետևաբար, Համաձայնագրի դրույթներում Մինսկի խմբի համանախագահների թեկուզ ոչ այնքան էական սրբագրումները, զուտ ձևական տրամաբանության կանոններով, պետք է որ լինեն Ադրբեջանի օգտին£ Եթե դա իրոք այդպես լինի, ապա այս անգամ մերժողի դերում կհայտնվի Հայաստանը£ Այս դեպքում ԱՄՆ «ճնշող» մամլիչի անմիջական «ազդեցությունները» իրենց «մաշկի վրա» կզգան արդեն ՀՀ իշխանությունները£ Այսպիսով կարելի է արձանագրել, որ ներքաղաքական հարաբերական կայունության խարխլման բոլոր վտանգները, առանց բացառության, բխում են արտաքին քաղաքական սպառնալից զարգացում ներից£ Իսկ այդ սպառնալիքները ոչ միայն շատ են, այլև բազմաբնույթ, բազմաբևեռ և «բազմաժանր»£ Բավական է միայն թվարկել. 1. ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթաց` Արևմուտքի կոշտ ճնշումներով ուղեկցվող, 2. ԱՄՆ¬Իրան հակամարտության հնարավոր վերածում ռազմական կոնֆլիկտի, 3. Ռուս¬վրացական հարաբերությունների է°լ ավելի սրման դեպքում ՀՀ լիակատար շրջափակում, 4. Վրաց¬աբխազական և վրաց¬օսական պատերազմի հնարավոր բռնկում, որը նույնպես կհանգեցնի Հայաստանի հաղորդակցման հյուսիսային ուղիների կազմալուծման£ 5. Ջավախքում իրավիճակի սրացումներ` ՏԻՄ ընտրություններով պայմանավորված: Հայաստանյան ընդդիմության` արտաքին քաղաքական բացասական զարգացումներից օգտվելու պատրաստակամությունը, առանց դույզն-ինչ պետության անվտանգությամբ մտահոգվելու, ենթադրել է տալիս, որ արտաքին ճակատում նույնիսկ օբյեկտիվ բնույթի ձախողումներն ուղեկցվելու են իշխանությունների համար խիստ անցանկալի և վտանգավոր զարգացումներով` նաև երկրի ներսում£ Այնպես որ, գոնե տեսականորեն չի կարելի բացառել, որ չափից դուրս աննպաստ զարգացումների պարագայում (զուտ արտաքին գործոններով պայմանավորված) ՀՀ¬ն «չձգի» մինչև հերթական ընտրություններ, և դրանք տեղի ունենան ինչպես ընդդիմադիրներն են երազում` արտահերթ£