Երբ արտաքինը խանգարում է


Ռուսաստանի տարբեր ընկերություններում աշխատողների գրեթե քառորդ մասը` 23 %¬ը, փոխել են իրենց արտաքինը` հանուն աշխատանքի: Այս արդյունքն է արձանագրվել համառուսաստանյան առցանց¬հարցումներից, որոնք անցկացրել է աշխատանքի որոնման Joblist.ru կայքը: Արտաքնափոխվածների կեսից ավելին այդ քայլին դիմել են` աշխատավայրում իբր թե իրենց համար հոգեբանական հարմարավետություն ստեղծելու համար (54 %). 19 %¬ն էլ վստահ է եղել, որ արտաքին թերությունները խանգարում են աշխատանքային առաջխաղացմանը, իսկ 15 %¬ը ստիպված է եղել դիմափոխվել` հանգամանքներից ելնելով (տեղեկացրել է «Պրավդա.ռու»¬ն): Շատ դեպքերում աշխատակիցները բավարարվել են հագուստի ոճը, վարվելակերպը փոխելով (66 %), 10 %¬ը մարմիններին դաջվածքներ են արել: 5 %¬ը ստիպված է եղել շլաչքությունն ու կակազելը բուժել, իսկ 30 %¬ը խոստովանել է, որ հանուն աշխատանքի վիրահատության է գնացել. գերազանցապես` ականջների ուղղում, աչքերի և քթի ձևափոխում, կրծքերի մեծացում: Չնայած զոհաբերություններին` ռուսաստանցիների 44 %¬ը վստահորեն պատասխանել է, որ արտաքինը փոխելն իրենց իսկապես օգնել է լավագույն աշխատանք գտնել: Հարցումները նաև փաստել են, որ աշխատողների 30 %¬ը պատրաստ է արտաքնափոխ լինել` բարձր` ամսական 100.000-500.000 ռուբլիանոց աշխատավարձի խաթեր: