Թռցրել են... կամուրջը


Ամերիկյան Փենսիլվանիայի նահանգի Նորս¬Բիվեր ավանում գողացել են հետիոտների համար կառուցված մետաղյա կամուրջը: Ոստիկանության տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 27¬ից հոկտեմբերի 5¬ն ընկած ժամանակահատվածում (տեղեկացրել է «Գոլոս Ռոսիի»¬ն): Ասել է թե շուրջ 9 օր որևէ մեկը չի զգացել կամրջի բացակայությունը: 6 մետր լայնությամբ և 15 մ երկարությամբ կամուրջը տեղադրված է եղել անտառապատ հատվածում` երկաթգծի վրա` Պիտսբուրգից մոտ 96 կմ հեռավորությամբ: Ոստիկանությունը ենթադրում է, որ ծալազարդված պողպատից կառուցված 100 հազար դոլար արժողությամբ վերգետնյա այդ անցուղին գողերն ապամոնտաժել են զոդիչ լամերի միջոցով: Ի դեպ, ժամանակ առ ժամանակ կամրջագողություն տեղի է ունենում տարբեր երկրներում: Որպես կանոն` հանցագործներն ընտրում են մետաղյա կառույցները, որոնք կարելի է մասնատել առանձին կտորների և հանձնել որպես ջարդոն (տեղեկացրել է խպվՑՈ.Րց¬ն): Սակայն չարագործները երբեմն հափշտակում են նաև այլ նյութերով կառուցված կամուրջներ: Օրինակ, 1 տարի առաջ Ավստրալիայում գողացվել է փայտե կամուրջ: Թե այն ինչո՞վ է գայթակղել գողերին` հայտնի չէ: Հայաստանում, թերևս, դա ընկալելի կլիներ. թանկ գազի փոխարեն կամրջի փայտն ավելի էժան կամ անվճար կլիներ: Բայց այ` Ավստրալիայում…