Արտարժույթը` միայն անձնագրով


Նոյեմբերից Բելառուսում կգրանցվեն կանխիկ կամ անկանխիկ արտարժույթ ձեռք բերող քաղաքացիների անձնագրային տվյալները. անցյալ շաբաթավերջին ծանուցել են նախագահ Լուկաշենկոյի մամլո ծառայությունից: Օտարերկրյա դրամ գնելիս հարկ կլինի նաև ժամանակավոր բնակության, փախստականի վկայական կամ արտասահմանյան պետության քաղաքացու անձնագիր ներկայացնել: Ֆիզիկական անձանցից պահանջվող այդ բոլոր տվյալները մուտքագրելու են ֆիզանձանց վաճառված արտարժույթի հաշվառման միջբանկային կենտրոնացված էլեկտրոնային բազա: Դժվար է ասել, թե ինչ նպատակ է հետապնդում այս վերահսկողությունը, բայց տպավորիչ է, որ նորարարությունը գործելու է բոլշևիկյան հեղափոխության հաղթանակի օրից` նոյեմբերի 7¬ից: