ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ


Օրերս հրապարակված այն տեղեկատվությունը, թե Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը դպրոցներից մեկում ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում իր ցանկալի անձին հաղթող դարձնելու համար 3000 դոլար կաշառք է վերցրել` արդեն սկսել է անհանգստացնել Գագիկ Ծառուկյանի կուսակցությանը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ԲՀԿ առաջնորդն օրերս շատ խիստ խոսակցություն է ունեցել մարզպետի հետ և պարտադրել ամեն կերպ հերքել կաշառք վերցնելու փաստը, անգամ` հրաժարականի դիմում գրել: - Նախընտրական այս փուլում նման փաստը կարող է ստվեր գցել մեր կուսակցության վրա, վերածվել սկանդալի,-ըստ մեր աղբյուրի` ասել է Գագիկ Ծառուկյանը: Իսկ Գեղարքունիքի մարզի մի խումբ բհկականներ էլ տեղեկատվությունը մամուլին տրամադրած ուսուցչուհուն համոզում են հայտարարությամբ հանդես գալ, թե ինքն իր հայտարարությանը վստահ չէ, թե այդ մասին լսել է փողոցում, պատահական մարդկանցից...