Ո՞Վ ԷՐ ԳՆԵԼՈՒ 20%-Ը


Ռուսական «Ինտեր ՌԱՕ հոլդինգը», որը հանդիսանում է «Հայաստանի էլցանցերի» հարյուր տոկոսի բաժնետերը, վերջերս պատրաստվում էր վաճառել բաժնետոմսերի 20 տոկոսը: Որպես գնորդ` հայտարարագիր էր ներկայացրել ֆրանսիական մի ընկերություն, որն այնքան էլ հայտնի չէ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` ֆրանսիական ընկերության անվան տակ թաքնվել են մի խումբ հայ օլիգարխներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչի մասին էլ իմանալով` «ԻնտերՌԱՕ հոլդինգի» տնօրինությունը հրաժարվեց վաճառքի գործարքի իրականացումից: Ուշագրավն այն է, որ շատ երկար ժամանակ խոսվում էր սպասվելիք գործարքի և իսկական գնորդների մասին, անգամ ռուսական ԶԼՄ-ներում ոմանք նշել էին Սամվել Ալեքսանյանի և Ռուբեն Հայրապետյանի անունները, սակայն միայն գործարքը կնքելու պահին ռուսները հրաժարվեցին... Ինչպես մեզ տեղեկացրեցին մեր իրազեկ աղբյուրները, ռուսները գործարքը մերժել են ոչ այն պատճառով, որ ֆրանսիացիները չեն իսկական գնորդները, այլ իմանալով գնորդների մասին` ռուսները ցանկանում են հիմա գները բարձրացնել...