ՄԱՆՈՒԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄ ԱՄՊԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԵԼ


Ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, վերջին օրերին չափազանց լարվել են Տրանսպորտի և կապի օեկական նախարար Մանուկ Վարդանյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հարաբերութ յունները: Վարչապետը խիստ դժգոհ է նախարարի աշխատանքից, իսկ վերջինս էլ աշխատում է այնպես, ինչպես իր քեֆն է տալիս` համակարգը վերածելով սեփական բոստանի: Նախարարը յուրատեսակ «բիզնեսի» է վերածել երթուղիների համար հայտարարվող մրցույթները, անտարբեր է միջմարզային երթևեկության հանդեպ, որը կատարյալ խայտառակության է վերածվել: Դե, իսկ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքը լավագույն վկայությունն էր այն իրողության, որ նախարարը բացահայտորեն անտարբեր է ճանապարհների հանդեպ... Չի բացառվում, որ առաջիկայում Տիգրան Սարգսյանը դնի նախարարի պաշտոնանկության հարցը` ապացուցելով, որ պատասխանատվություն է կրում կառավարության գործունեության համար: Իհարկե, Մանուկ Վարդանյանը հույսը դրել է իր կապերի ու մեկ էլ Արթուր Բաղդասարյանի վրա, սակայն հազիվ թե այդ կապերն օգնեն իրեն...