Շոկոլադը` հանց ափիոն


 

Ո˜՞վ կմտածեր: Բայց Միչիգանի համալսարանի գիտնականներն ապացուցել են, թե շոկոլադի հրապուրչության գաղտնիքն այն է, որ այդ քաղցրավենիքը մարդու ուղեղի վրա ազդում է ափիոնի (օպիում) նման:

Փորձարարության ընթացքում հետազոտողները փաստել են, որ շոկոլադը նպաստում է օրգանիզմում արտադրվող էնկեֆալին բնական քիմմիացության առատացմանը: Իսկ այդ նեյրոպեպտիդները մորֆիի ազդեցություն են ունենում` մարդու օրգանիզմում էյֆորիկ վիճակ ստեղծելով (հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

- Մենք պարզել ենք, որ ուղեղի վրա շոկոլադի ազդեցությունը նման է օփիումի և դրա ածանցյալների թողած ազդեցությանը,- պարզաբանել է ուսումնասիրության ղեկավար Ալեքսանդրա Դը Ֆելիչիանտոնիոն:

Կարելի է ենթադրել, որ նման ազդեցությունից զերծ չեն նաև մյուս քաղցրավենիքները, որովհետև ամերիկացի գիտնականները գտնում են, որ քաղցրակերությունը բուժում է պահանջում: Իհարկե, նրանք դեմ են, որ անուշասերներին ապաքինեն թմրամոլների բուժման մեթոդներով, բայց կոչ են անում կամքի ուժ ցուցաբերել` գոնե ավելորդ քաշից խուսափելու նպատակով: