ԻՆՉՈ՞Վ ԵՆ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ


 

Թուրքական իշխանություններն արդեն հայտարարել են, թե Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման դեպքում իրենք կփակեն Հայաստանի օդային սահմանները: Սա նշանակում է, որ Հայաստանը կզրկվի Մերձավոր Արևելքի, Ավստրալիայի, Չինաստանի, Հունաստանի և մի շարք այլ երկրների հետ շփումներից: Թուրքական իշխանությունների այս հայտարարությունը, ինչպես գիտենք, պայմանավորված է ադրբեջանական աղաչանքներով: Զարմանալի է սակայն, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, Քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունը մինչև օրս անարձագանք են թողել հայտարարությունը, չեն փորձել միջազգային կառույցների ուշադրությունը սևեռել մի հայտարարության, որը բացահայտորեն բռնություն է քարոզում, խորացնում է շրջափակումը:

Թե ինչո՞վ են զբաղված մեր դիվանագիտական հաստատությունները, Համաշխարհային օդագնացության միության անդամ մեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն ինչո՞ւ է լռում` անհասկանալի է: Սա այն դեպքն է, երբ մեր դիվանագիտությունն ու կառավարությունը պարտավոր են անմիջապես դիմել միջազգային կազմակերպություննե րին, որովհետև նման հայտարարությունները ողջ աշխարհում ընկալվում են իրենց իրավաբանական բնութագրումների մեջ և համարվում են պատժելի…