ԻՍԿ ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ


 

ՀՅԴ-ն դեռևս չի կարողանում հստակորեն հայտարարել, թե ինչպիսի ձևաչափով է մասնակցելու նախագահական ընտրություններին: Այստեղ դեռևս սեփական թեկնածուի հարց չեն քննարկում, չնայած կան հավակնություններ ունեցողներ: Ինչպես մեզ տեղեկացրեցին կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները, այստեղ ձևաչափի հարցը կլուծվի միայն այն բանից հետո, երբ Հրանտ Մարգարյանը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին:

Շատերն են պնդում, որ անկախ մի շարք կուսակցականների տրամադրություններից, Հրանտ Մարգարյանը շատ քայլեր համաձայնեցնում է նախագահի հետ: Կուսակցության մի շարք ճանաչված անդամներ, իհարկե, փորձում են այն տպավորությունը ստեղծել, թե իրենք գործում են ինքնուրույնաբար, ընդդիմադիր ուժ են ներկայացնում: Սակայն ՀՅԴ ընդդիմություն լինելը մարդկանց հավատ չի ներշնչում: