Կեռխաչով ու «մերկավազքով»


 

Հունաստանցիք, մեղմ ասած, չեն փայլում իրենց հյուրընկալությամբ և Գերմանիայի կանցլերուհուն դիմավորել են զանգվածային բողոքի ցույցով, որոնց ընթացքում նաև ծիծաղաշարժ անհեթեթություններ են արձանագրվել: 50 հազար ցուցարարներ իրենց զայրույթն են արտահայտել` այսպես կոչված հույների հանդեպ տնտեսական կոշտ քաղաքակա նության դեմ, ինչը պահանջում են եվրոպական վարկատուները: Նրանց թվում և` Գերմանիան: Ի նշան դժգոհության` այրել են կեռխաչի պատկերով Գերմանիայի դրոշը և վիրավորա կան պաստառներ են ցուցադրել:

Համաժողովրդական վրդովմունքը կարելի է հասկանալ: Բայց հանկարծ ամբոխից առանձնանալով` երիտասարդ մի տղամարդ լրիվ մերկացել է ու ոտաբոբիկ վազել Աթենքի փողոցներով, ուր բախումներ էին տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև: Քիչ անց համացանցում հայտնված տեսագրությունում հստակ երևում է, թե ինչ եռանդով է վազում այդ մերկ գերմանացին, ում հետևից փորձում է հասնել տեսախցիկով «զինված» «մատենագիրը»:

Տղամարդը վազում է հասարակական կարգի պահապանների կողքով, իսկ վերջիններս ակնհայտորեն անակնկալի եկած` չեն կողմնորոշվում` ինչ միջոցներ ձեռնարկել: Ոստիկանները հաստա´տ պատրաստ չէին նման անակնկալի, մինչդեռ ամբոխը հիացած ծափահարում է ու սուլում:

- Հունաստանի պահարանը դատարկվեց,- այդ առիթով գրել է The DΖily MΖil թերթը:

Նույն լրատվամիջոցի ունեցած տվյալներով` ցույցի ընթացքում ձերբակալվել են 50 բողոքողներ: Իսկ AP գործակալությունը տեղեկացրել է 214 ձերբակալվածների մասին: