Հա՞ որ...


 

Ինչպես տեղեկացել ենք, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշել է առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով:

«Ժառանգության» միջոցով խորհրդարան եկած այս ուժը դեռ մինչև վերջերս հավաստիացնում էր, թե պաշտպանելու է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Սակայն այժմ նորաթուխ կուսակցությունը որոշել է սեփական թեկնածուին առաջադրել` առավել մեծացնելով հակամարտությունը երկու կուսակցության միջև:

Որոշելը` որոշել է, բայց «Ազատ դեմոկրատներում» դեռևս չեն կարողանում կողմնորոշվել թեկնածուի հարցում: Մի շարք կուսակցականներ պաշտպանում են նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, իսկ ոմանք էլ` Խաչատուր Քոքոբելյանի թեկնածությունները: Քոքոբելյանը գրեթե անհայտ դեմք է, նա միշտ ընկալվել է որպես Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարը: Նրան մեղադրում են ՀՀՇ շարքերում խառնակություններ հրահրելու մեջ: Իսկ ահա Ալիկ Արզումանյանը ծանոթ է քաղաքական շրջանակներին, կապեր ու ծանոթություններ ունի արտասահմանում և անգամ առաջնորդվում է որոշ արևմտյան ուժերի թելադրանքով…         Ալիկ Արզումանյան թե՞ Քոքոբելյան