«ՀԱՄՈՆ» ՓՈՂԸ ՉԻ ՏԱԼԻՍ


 

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, հենվելով «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի տնօրեն Ազատ Թովմասյանի հաղորդած տեղեկատվությանը, հայտարարել է, թե Մինասի ևս մեկ որմնանկար Գյումրուց Երևան են տեղափոխում, որովհետև քաղաքապետարանը չի տվել խոստացված 6 մլն դրամը:

Մեզ հաջողվեց պարզել, որ հիմնադրամի տնօրենը պարզապես... ստել է և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տրամադրել ակումբին: Ակումբն էլ, հավանաբար սենսացիա սարքելու գայթակղությամբ, այդ փաստը տարածել է Հայաստանով մեկ: Մինչդեռ իրականությունն այն է, որ քաղաքապետարանը հիմնադրամի հետ կազմել է ժամանակացույց ու պատրաստվում է վճարումները կատարել ըստ այդ ժամանակացույցի: Անշուշտ, փողը կտան, դա խնդիր լինել չի կարող, բայց մեզ մեկ այլ բան է հետաքրքրում. այնուամենայնիվ, ինչու՞ են իշխանությունները համառորեն Գյումրուց հեռացնում Մինասի որմնանկարները, մի՞թե այդ քաղաքին գեղարվեստական-արվեստային հարստութ յուններ պետք չեն: