Հերթական պատժամիջոցը


Ամերիկյան իշխանություններն ավելի կոշտ տնտեսական պատժամիջոց են կիրառել Իրանի դեմ: Ինչպես հաղորդել է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը` երկրի ֆիննախարարությունը բանկերին արգելել է տարանցիկ վճարումներ կատարել, ինչը նախկինում թույլատրվում էր` որոշակի պայմաններով: - Այսպիսով Իրանի դեմ փակվում է վերջին սողանցքը` դեպի ամերիկյան ֆինանսական համակարգ,- ասված է ԱՄՆ ֆիննախի պաշտոնական հայտարարության մեջ: Մինչ այդ հայտարարությունը ֆինանսական հաստատություններն իրավունք ունեին ուրիշ երկրների բանկերի միջոցով ստացված իրանական բանկերին կատարված վճարումները տեղ հասցնել: