Պտուղը հեռացե՞լ է ծառից


Կահիրեից Կասաբլանկա թռչող երթուղու ուղևորներից մեկն անցյալ շաբաթ Մադրիդի օդակայանում մոտեցել է ոստիկանին և տեղեկացրել, որ ցանկանում է Իսպանիայում քաղաքական ապաստան խնդրել£ 28-ամյա այդ երիտասարդը չի թաքցրել իր ինքնությունը և կարգուկանոնի ապշահար պահապանին բացատրել է, որ ինքը աշխարհի բոլոր հատուկ ծառայությունների կողմից փնտրվող թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի յոթ որդիներից 4¬րդն է` Օմար բեն Լադենը£ Կրտսեր բեն Լադենը այս տարի ապրիլին ապաստան ստանալու խնդրանքով դիմել էր Կահիրեում Մեծ Բրիտանիայի դեսպանությանը£ Բրիտանացիք, սակայն, ձգձգել են պատասխանը£ Իսպանիան նույնպես դեռ լռում է, սակայն տղային ուղարկել են փախստականների կենտրոն£ Իր կյանքի առաջին 10 տարիներն Օմարը հոր հետ ապրել է Սուդանում, ապա` Աֆղանստանում, որտեղ մինչև 2000 թ.¬ը վարժանքներ է անցել ահաբեկիչների ճամբարում£ Այնուհետև անսպասելիորեն հարաբերությունները խզել է հոր հետ£ 2001¬ի սեպտեմբերին, երբ Նյու Յորքում տապալվեցին երկվորյակ աշտարակները, Օմարը գտնվել է Սաուդյան Արաբիայում£ Հիմա նա իր հարցազրույցներում պնդում է, որ ամեն կերպ փորձում է ազատվել ահաբեկիչներից£ Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողներին` Օմարն իր ներկայիս կնոջ` բրիտանահպատակ, 52-ամյա Զաինե¬ալ¬Սաբահի 6¬րդ ամուսինն է£ Սա երիտամարդի երկրորդ ամուսնությունն է£ Ավստրիական Ջիդդա քաղաքում նրան պատկանող ընկերությունը զբաղվում է մետաղի ջարդոնի վերամշակմամբ£