Կանխավճարը` 2 «Ջիփ»


Ուկրաինայի կողմից Վրաստանին 20 % զեղչով զենքի մատակարարման գործից նոր մանրամասներ են ի հայտ բերվել: Գերագույն ռադայի պատգամավոր Վալերի Կոնովալյուկն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Վ. Յուշչենկոն վրացական բանակը զինելու դիմաց իր բարեկամ ու սանիկ Սահակաշվիլիից ստացել է թանկարժեք նվերներ: Օրինակ, 2 «Լէնդ Ռովեր» ջիփ` յուրաքանչյուրն ավելի քան 100 հազար դոլար արժողությամբ: Ընդ որում, այդ ավտոմեքենաներն Ուկրաինայի նախագահը որպես կանխավճար է ստացել դեռ 2 տարի առաջ: Ընդդիմադիր պատգամավորը նաև հավաստիացրել է, որ մինչև վերջերս այդ ջիփերը պետական հաշվեկշռում գրանցված չեն եղել, և դրանք օգտագործել են Յուշչենկոյի մերձավորները: Եվ միայն հիմա, երբ թեժացել է աղմկարարությունը` զենքի ապօրինի մատարարման վերաբերյալ, մեքենաներն արագ կերպով օրինակացվել են և, ըստ փաստաթղթերի` պատկանում են Պետգործերի կառավարչությանը (այսինքն` յուշչենկոյան վարչախմբին). - Մեր պատգամավորական քննչական հանձնաժողովն ուսումնասիրում է առկա բոլոր փաստաթղթերը,- պատմել է Կոնովալյուկը:- Նոյեմբերի 12-ին ծրագրել ենք հրապարակել քննության արդյունքները, որոնց հետ կներկայացնենք բոլոր ապացույցները: