Նվիրված հետախույզի օրվան


ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն այցելեց Նուբարաշենում տեղակայված ՀՀ ՊՆ հատուկ նշանակության գունդ` մասնակցելու գնդի 16-ամյակի կապակցութ յամբ կազմակերպված տոնական միջոցառմանը, որին մասնակցում էին նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը, Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող ռազմական կցորդներ, պաշտոնատար այլ անձինք: Միջոցառումը հանդիսավոր խոսքով բացեց ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արշակ Կարապետյանը` ընդգծելով հատուկ նշանակության ստորաբաժանումների կարևորությունը, անդրադառնալով դրանց կազմավորման և անցած ուղու մանրամասներ: ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, շնորհավորելով գնդի անձնակազմին, նշելով, որ ամեն տարի այս օրը ՀՀ զինված ուժերում հանդիսավորությամբ տոնվում է հետախույզի օրը: Նրանք, որ առաջինները ներգրավվեցին այս ազատագրական պայքարում` թշնամու մասին տեղեկություններ և մանրամասը տվյալներ տրամադրելով կազմավորվող ջոկատներին: Ապա նախարարը կարևորեց հետախուզական և հատուկ նշանակության ստորաբաժանումների դերը զինված ուժերում, ընդգծելով, որ այսօր էլ վերջիններս շարունակում են բարդ խնդիրներ իրականացնել, այնուհետև հավելեց, որ նշված ստորաբաժանումների զինծառայողները հպարտությամբ պետք է իրականացնեն իրենց ծառայությունը: Այնուհետև շնորհավորական ելույթներին հաջորդեցին հատուկ գնդի զինծառայողների ցուցադրական ելույթները, որոնց ընթացքում վերջիններս ցուցադրեցին զենքի և մարտարվեստի տիրապետման բարդ հնարքներ: Նման ելույթներվ հանդես եկան նաև «Բերկուտ» թիկնապահական քոլեջի սաները և ԼՂՀ համանուն ստորաբաժանումների զինծառայողները: Միջոցառման ավարտին պատվոգրերով և գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին հատուկ նշանակության ստորաբաժանումների որոշ զինծառայողներ: Նախարարը մասնավորապես խոսեց ս.թ. մայիսի 25-ին ադրբեջանական կողմին գերի ընկած, ժամկետային զինծառայող Պարույր Սիմոնյանի ճակատագրի մասին` նշելով, որ հայկական կողմն անում է ամեն հնարավորը` Պ.Սիմոնյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Իսկ հայկական կողմում գտնվող ադրբեջանցի գերու առնչությամբ Ս.Օհանյանը հայտնեց, որ 1989թ. ծնված, ժամկետային զինծառայող Ռաֆիգ Հասանովը գերի է ընկել ս.թ. հոկտեմբերի 8-ին: Նախարարը նաև հաստատեց այն փաստը, որ ըստ վերջինիս կողմից արված հայտարարության, Ռ.Հասանովը ցանկություն չունի վերադառնալ իր հայրենիք: