Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Թբիլիսի


Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Թբիլիսի` Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու հրավերով: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի Հանրապետության վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլու, Պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու, արտաքին գործերի նախարար Եկատերինա Տկեշելաշվիլու, Խորհրդարանի` պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գեորգի Տարգամաձեի հետ: Ս. Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև «Հերոսների» հրապարակ` ծաղկեպսակ դնելու Վրաստանի անկախության, տարածքային ամբողջականության և միասնության համար ընկած հերոսների հուշահամալիրին, ապա և` «Սվետիցխովելի» տաճար: Իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանատանը պատվիկրակությունը հանդիպում կունենա Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գ.Սիլվանյանի հետ: Ս.թ. նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան: