Մարդասիրական գործունեությունը Իրաքում մեծապես նպաստում է Հայաստանի միջազգային վարկի և հեղինակության


ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ելույթը խորհրդարանում «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման և նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ¬ Հաշվի առնելով, որ Իրաքում կայունության հաստատման գործընթացին Հայաստանի մասնակցությունը դրական է գնահատվում միջազգային հանրության կողմից, և դրա շարունակումը կնպաստի Հայաստանի միջազգային վարկի հետագա բարձրացմանն ու ՀՀ Զինված ուժերի նկատմամբ վստահության ամրապնդմանը, ՀՀ Պաշտպանության նախարարությունը նպատակահար մար գտավ երկու անգամ ՀՀ Ազգային ժողովի համապատասխան որոշումներով երկարաձգել Իրաքի կայունացման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցությունը£ Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանը ներգրավվել է Իրաքում կայունության հաստատման գործընթացին, և ՀՀ ազգային ստորաբաժանման ներկայացուցիչները, Լեհաստանի գլխավորած Կենտրոն-Հարավ բազմազգ դիվիզիայի հրամանատարության ենթակայության տակ, մյուս գործընկերների հետ կողք-կողքի մարդասիրական առաքելություն են իրականացնում Իրաքում£ Այս կարճ ժամանակահատվածում հայ զինծառայողները կարողացել են վստահելի, պարտաճանաչ, կարգապահ և բարձր բարոյական արժանիքներ ունեցող զինվորականի պատվաբեր անուն ձեռք բերել£ 2005 թ. հունվարից սկսած Իրաք են գործուղվել 276 հայ զինծառայողներ£ Ծառայության շուրջ երեք տարիների ընթացքում հայկական ստորաբաժանումը ոչ մի զոհ չի տվել£ 2006 թ. նոյեմբերի 11¬ին Իրաքում ականի պայթյունից վիրավորվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, ավագ լեյտենանտ Գեորգի Նալբանդյանը, որի բուժումը սկզբում իրականացվել է Գերմանիայում, այնուհետև` ԱՄՆ¬ում£ Իրականացված բարձրակարգ վերականգնողական միջոցառումների և ոտքի պրոթեզավորման շնորհիվ, ավագ լետենանտ Գ. Նալբանդյանը լիովին վերականգնել է իր առողջությունը և ներկայումս զինծառայությունը շարունակում է ՀՀ ՊՆ Ականազերծման կենտրոնում£ Իրաքում մարդասիրական առաքելության ընթացքում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումն այդ երկրի իշխանությունների և Բազմազգ դիվիզիայի հրամանատարության կողմից բազմիցս բարձր գնահատականների և պարգևների է արժանացել£ ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումն Իրաքում գործում է ռոտացիոն կարգով` վեցամսյա ժամանակահատվածներով£ Վեցերորդ հերթափոխի ժամկետը լրանում է 2007 թվականի դեկտեմբերի 25-ին: Այդ ժամանակ լրանում է նաև 2006 թ. դեկտեմբերի 6¬ի թիվ Ն-320-3 որոշմամբ հուշագրին միանալու մեկամյա ժամկետը£ Մարդասիրական գործունեությունը Իրաքում մեծապես նպաստում է այս բնագավառում Հայաստանի միջազգային վարկի և հեղինակության բարձրացմանը, որի արդյունքներն արդեն տեսանելի են£ Բացի այդ, Հայաստանի մասնակցությունը միջազգային կայունացման և խաղաղապահ առաքելություններին ընդլայնում է ԱՄՆ¬ի և եվրոպական երկրների հետ ռազմական համագործակցության փոխշահավետ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները£ Վերջին տարիներին ԱՄՆ¬ի և ՆԱՏՕ¬ի կառույցների հետ արդյունավետ զարգացող ռազմական համագործակցությունը մեծապես պայմանավորված է միջազգային վերոնշյալ գործընթացներում Հայաստանի ունեցած ներդրմամբ£ Հայաստանի զինված ուժերի համար մասնակցությունը միջազգային ռազմական գործընթացներին, ռազմական նշանակությունից զատ, կարևորվում է նաև ռազմաքաղաքական տեսանկյունից, քանի որ նպաստելով ՀՀ ԶՈՒ մարտական կարողությունների բարձրացմանը, այն գործնականորեն հիմնավորում է Հայաստանի եվրաինտեգրման ձգտումները, ոչ միայն միջազգային անվտանգության սպառող, այլև այն կերտողը լինելու նրա հաստատակամությունը£ Այն նաև որոշակի քաղաքական լծակներ է ստեղծում միջազգային անվտանգության կառույցներում ակտիվ գործունեություն ծավալելու և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները ամրապնդելու համար£ Հաշվի առնելով վերոշարադրյալը, ինչպես նաև նկատի ունենալով, որ միջազգային գործընթացներին չմասնակցելը կարող է Հայաստանի Հանրապետության համար որոշակի խոչընդոտներ ստեղծել միջազգային ասպարեզում համագործակցության հետագա ընդլայնման և խորացման համար, որպես ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նպատակահարմար եմ համարում «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման և նման այլ հարցերի կարգավորման մասին Փոխըմբռնման հուշագրին միանալու ժամանակահատվածը ևս մեկ տարով երկարաձգելը` Իրաքի բազմազգ ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման (նույն մարդասիրական ձևաչափով և ծավալով) մասնակցությունն ապահովելու նպատակով£