Խորհուրդներ ապակողմնորոշվածին


Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հակված չէ ողջունել ճանաչված բռնցքամարտիկ Իսրայել Հակոբքյոխվյանի քաղաքականությամբ զբաղվելու, ի մասնավորի` պատգամավոր կամ լավագույն դեպքում երկրի Նախագահ դառնալու նկրտումները: Ճանաչված մարզիկին խորհուրդ տալով մարզաշխարհին հրաժեշտ տալու փոխարեն հրաժեշտ տալ քաղաքականությանը, Գ. Ծառուկյանը ափսոսանքով ասում է. - Ես նրան ճանաչում և հարգում եմ իբրև լավ բռնցքամարտիկ, ով միշտ բարձր է պահել հայ ազգի հայկական մարզաշխարհի պատիվը: