Մարդու միս կճաշակե՞ք


Պատկերացնելն անգամ սահմռկեցնող է` եթե նույնիսկ նման առաջարկն իմիտացիոն է: Բայց լոնդոնյան մի կրպակում կա այդպիսի առաջարկ:

Մինչև 2012 թ. աշունը SΗithfieid-ը ամենասովորական մսի շուկա էր, ուր մարդիկ շրջում էին վաճառասեղանների շարքերում և ընտրում իրենց պիտանի ապրանքը: 2012-ի աշնանը, սակայն, ոչնչով աչքի չընկած այդ վաճառատեղին մեկեն նշանավոր դարձավ ողջ աշխարհում: Այնտեղ արտասովոր մի կրպակ հայտնվեց, ուր կարելի էր գնել... մարդու միս: Ապակե ցուցափեղկերում վաճառքի էին դրվել մարդկային վերջույթներ ու ամենատարբեր մարմնամասեր` յուրաքանչյուրն իր գնապիտակով: Դե, մսավաճառներն էլ` ավանդական սպիտակ խալաթներով:

Բնականաբար` սա թույլ նյարդեր ունեցողների համար չէ, և մեր ընթերցողի նյարդերը խնայելով, պահ առաջ ասենք, որ վաճառվողն իրականում մարդու միս չէր: Մսարտադրության հետ կապ չուեցող ճապոնական CΖΘcoΗ ընկերությունն այս կերպ որոշել է գովազդել առաջիկայում թողարկվելիք հերթական խաղը` «Չարի օթևանը» (Resident Evil 6): Կրպակի անվանումն էլ խաղից է բխում` Wesker ΕΖΗΘΚ Son. սրանք խաղի գլխավոր կերպարներն են (sdelΖnounih.ru):

Իրականում վաճառվողը խոզի ու տավարի միս էր` մարդու մարմնամասերի տեսքով «դիմակավորված»: Եվ, ինչպես սպասելի էր, մարդկանց վանում էր ոչ թե ապրանքի չափազանց բարձր գինը, այլ սարսափազդու տեսքը, որով հիանում էին խաղի երկրպագուները:

Լոնդոնի և քաղաքամերձ ավանների բնակիչներին ցնցել էր այդ գովազդը, ու նրանց պահանջով կրպակը փակվեց մեկ օր անց: Այդուհանդերձ, շուկան նշանավոր դարձավ:

Գովազդում չափազանցությունները ներելի են, բայց այս պարագայում հետևանքները շատ ավելի սարսափելի են, քան մարդու մարմնամասերի տեսքով միս վաճառելը: Չէ՞ որ թեկուզ հետաքրքրության մղումով կամ չարաբաստիկ այդ խաղով հրապուրված դեռահասների համար դա կարող է խայծ դառնալ` իսկ ինչո՞ւ չճաշակել մարդու միս... Ուրեմն հանուն գովազդի կարելի է գիշատիչներ «բուծել»: