Հուսեյնին խեղդամահ արած պարանը


Կուռքերը երևի մեծ սիրուց են ծնվում, երբեմն էլ հզորին հաճոյանալու մոլուցքից կամ լպրծուն վախից: Սադամ Հուսեյնը այլևս զորավոր չէ, ում կուզենային հաճոյանալ, ոչ էլ բռնակալ` ումից` կվախենային. 2006-ին նրան կախաղան բարձրացրին:

Բայց արի ու տես, որ լոնդոնյան արաբալեզու մի պարբերական տեղեկատվություն է տարածել, թե Հուսեյնի կախված պարանի մի կտորը ձեռք բերելու համար մրցակցություն է ծավալել (The WΖshington Post-ի արտաքին քաղաքականության բլոգում գրել է Իշան Թարուրը),

- Իրաքցի անանուն բարձրաստիճան պետական պաշտոնյան Al-ArΖby Al-JΖdeed-ին տեղեկացրել է, որ մի քանի գնորդներ, այդ թվում և իսրայելցի հարուստ մի ընտանիք, իրանական կրոնական մի կազմակերպություն ու քուվեյթցի երկու գործարար դիմել են այն մարդուն, ով մինչ օրս պահում է պարանը: Այդ անձը Մուաֆաք ալ-Ռուբաին է, ով 2004-2009 թթ. զբաղեցնում էր Իրաքի ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը: Նա պարանը պահում է իր տանը` անկյալ բռնակալի կիսանդրու վզին,- գրել է թերթը:

- Ռուբաիին առաջարկել են 7 միլիոն դոլար, բայց, հավանաբար, նա ավելի մեծ գումար է ուզում,- նշել է Թարուրը:

Ռուբաին շիա է, ով երկար տարիներ աքսորված է եղել Սադամի իշխանության տարիներին: Նա ներկա է գտնվել իրաքյան բռնապետի մահապատժին և տարիներ անց` 2013-ին, IndeΘendent-ին տված հարցազրույցում ներկայացրել իր տպավորությունները:

- Ես վրեժի ծարավ չունեի այն ժամանակ, երբ 3 անգամ նրա անվտանգության ծառայության մարդասպանները ինձ բանտ նետեցին ու տանջահար էին անում,- պատմել է Ռուբաին:- Ես հույս ունեի, որ նա թեկուզ չնչին զղջմունք կցուցաբերի իր սարսափելի հանցանքների համար... Բայց նման բան չեղավ: Ես նկատել էի, որ նա կրոնասեր չէ: Մենք ստիպված էինք նրան հիշեցնել, որպեսզի մահից առաջ «Ալլահ ակբար» ասի: