Արգելվում է քնել... ուսանողների հետ


Այդ արգելքը պրոֆեսորներին է վերաբերում:

Հարվարդի համալսարանի ղեկավարությունը դասախոսներին պաշտոնապես արգելել է սեքսով զբաղվել բակալավրիատի ուսանողների հետ: Նախկինում այդ արգելանքը խորհրդատվական բնույթի էր, հիմա սակայն ամրագրվել է պաշտոնապես (հաղորդել է WΖshington Post-ը):

Նման կտրուկ որոշման պատճառներն անհայտ են: Հարվարդի ներկայացուցիչները նաև չեն տեղեկացնում, թե ինչ է սպասվում ռոմանտիկ հարաբերություններն արգելող որոշումը շրջանցող դասախոսներին ու ուսանողներին:

Սիրատոչոր հնարամիտները, սակայն, հասցրել են նկատել, որ նոր օրենքն է հենց սողանցքներ թողել:

- Ինտիմ հարաբերությունները արգելվում են միայն այն ժամանակ, երբ դասախոսը սովորողի ղեկավարն է,- հայտարարել է համալսարանի հաղորդակցության միջոցների տնօրինուհի Աննա Քոուենհովենը: