Սպանություններ անխնա


ԻՊ արմատական խմբավորման գրոհայինները ավելի քիչ խոսում ու սպառնում են, ավելի շատ սպանում:

Վերջերս նրանց «ահեղ դատաստանով» իր մահկանացուն է կնքել Իրաքի հյուսիսում 8 ամիս առաջ առևանգված քրիստոնյա հոգևորական Պոլ Յակուբը (տեղեկացրել է «Ալ-Վասատը»):

Շրջանառվող տեղեկություններով` սպանությունը կատարվել է Մոսուլե քաղաքի Նայնակա շրջանի վարչական կենտրոնում: Այս տարածքն արդեն երկար ժամանակ արմատականների վերահսկողության տակ է, իսկ առևանգված Յակուբի ճակատագիրը վաղուց անհայտ էր (հաղորդել է ՏԱՍՍ-ը):

Վրդովված ամբոխի աչքի առջև դաժան ցուցադրական մեկ այլ սպանության մասին էլ տեղեկացրել է DΖily MΖil-ը: Սիրիական Թալ Աբյադ քաղաքում արմատականները բազմահարկ շենքի տանիքից վայր են նետել աչքերը կապած մի տղամարդու:

Վերջինս մահապատժի է ենթարկվել համասեռամոլության «մեղադրանքով»: Բրիտանական պարբերականի փոխանցմամբ` մոտ 50 տարեկան այդ տղամարդը կենդանի է մնացել, սակայն արդեն ներքևում` ասֆալտի վրա, գազազած ամբոխը քարերով սպանել է նրան: Ի դեպ, նույն «մեղադրանքով» հունվար ամսին 2 տղամարդու վայր են նետել բնակելի բարձրահարկից ու ևս 2-ը խաչի են հանվել: Համասեռամոլների հանդեպ նմանատիպ հաշվեհարդարներ են գրանցվել նաև դեկտեմբերին:

Մի խոսքով, «Իսլամական պետությունը» ինքնահաստատման ճանապարհին հընթացս փորձում է պայքարել այլասերումների դեմ ևս: Արևմտյան երկրները դա հաստա´տ չեն հանդուրժի: