Արյուն թափել. թեկուզ մի կաթիլ

ԻՊ-ն շարունակում է գործել ու հրահանգել

«Իսլամական պետության» գրոհայինները նոր ահաբեկչություններով են սպառնացել արևմտյան երկրներին: Նման հայտարարություններով հանդես է եկել ԻՊ մամուլի քարտուղար Աբու Մուհամեդ ալ-Ադնանին` համացանցում տեղադրելով ուղերձի ձայնագրությունը:

Նրա խոսքերով` եթե «Իսլամական պետության» հետևորդները հնարավորություն ունեն «թեկուզ մեկ կաթիլ արյուն հեղել», ապա նրանք պարտավոր են դա անել:

Ինչպես նշում է ExΘress-ը, ձայնագրությունը տևում է 9 րոպե, որի ընթացքում Ալ-Ադնանին փարիզյան վերջին հարձակումներից բացի հիշեցնում է նաև Ավստրալիա յում, Կանադայում և Բելգիայում կատարված ահաբեկչությունների մասին: Ավստրալիայում և Բելգիայում տեղի ունեցած դեպքերը չեն հստակեցվում, իսկ Կանադայի առնչությամբ` ԻՊ ներկայացուցիչը գովաբանում է Օտտավայում կրկնակի զինված հարձակում կազմակերպած Միշել Զեհա ֆա-Բիբոյին: Վերջինս Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձանի և երկրի խորհրդարանի շենքի մոտ սպանել էր մի զինվորի, վիրավորել 3 քաղաքացիների ու սպանվել խորհրդարանի պահապանների կողմից (newsru.coΗ):