Կբացահայտվի աշխարհի իրական դեմքը


Ա­նու­րախ այս տա­րե­լի­ցը յու­րա­տիպ ազ­դակ կա­րող է դառ­նալ (ու պետք է դառ­նա)` աշ­խար­հին ևս մեկ ան­գամ զգո­նութ­յան կո­չե­լու: Դա­րա­վոր մեր ցա­վը պատ­մութ­յան դա­տին հանձ­նե­լով` շա­րու­նա­կե­լու ենք ա­մեն ամ խնկար­կել ան­մեղ զո­հե­րի հի­շա­տա­կը, ո­րի առջև պարտք  ու­նենք` ար­դար հա­տուց­ման պա­հան­ջա­տի­րութ­յուն:

Ար­յուն­ռուշտ մեր հարևա­նը անվ­րեպ գոր­ծեց` տե­ղա­հա­նա­լով ու ցե­ղաս­պա­նե­լով Եր­կիր մո­լո­րա­կում իր գո­յութ­յու­նը դա­րե­րով հաս­տա­տած,  իր ա­րա­րու­մով հռչակ­ված մի ժո­ղովր­դի: Սա­կայն սխալ­վեց իր հաշ­վարկ­նե­րում: Նախ­ճի­րից մա­զա­պուրծ հա­յե­րը «Ան­տու­նի» եր­գե­ցին, մոր­մո­քա­ցին` «Քե­լե լաո», բայց նաև` «Ով մո­ռա­նա» երդ­վե­ցին: Այդ եր­դումն էլ ժա­ռան­գա­կա­նութ­յան մո­գութ­յամբ սերն­դեսե­րունդ փո­խանց­վեց: Այն օ­րե­րի կույր ու խուլ աշ­խար­հի աչք ու ա­կանջն էլ բաց­վեց: Մա­նա­վանդ` ան­պա­տիժ մնա­ցած կամ լռել­յայն համ­աձայ­նութ­յան ար­ժա­նա­ցած ցե­ղաս­պա­նութ­յու­նը կրկնվեց հրեա­կան Հո­լո­քոս­տի տես­քով: Ու է­լի կրկնվե­լու է ան­պատ­ժե­լիութ­յան դեպ­քում, զի չա­րի­քը մե­ծա­նա­լու և կրկնե­լու «գեշ» հատ­կութ­յուն ու­նի:

Հայոց եղեռնագործության երկրորդ 100-ամյակը կարող է ու պետք է դառնա հատուցման հարյուրամյակ: Դրա «հիմնարկեքն» այսօր է կատարվում` արդեն պետականություն կերտող ժողովրդի հայրենիքում:

Եվ դրա­նում իր ակ­տիվ մաս­նակ­ցութ­յունն է ու­նե­նա­լու ՀՀ սփ­յուռ­քի նա­խա­րա­րութ­յու­նը:

 

«Ավանգարդի» զրուցակիցն է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ

- Ցեղասպանությունը, Հայ դատը, մեր պահանջատիրությունը այն հենքն են, որի շուրջ միակամ են բոլոր հայերը` Հայաստանում և ի սփյուռս աշխարհի: Հայրենիքի հետ նրանց կապող օղակ է Սփյուռքի նախարարությունը, որի գործունեությունն այսօր սերտորեն աղերսվում է Հայոց Եղեռնի թեմաներին: Ի՞նչ ակնկալիք ներ կարող է ունենալ մեր ժողովուրդը` պատմական դարձող 2015-ից.

- Ցեղասպանության 100-րդ տարելիցը նախևառաջ քաղաքական մեծ նշանակություն ունի: Հայ ժողովուրդը, ինչպես նաև միջազգային առաջադեմ հանրությունը պահանջում են, որ աշխարհի պետությունները, այդ թվում` Թուրքիան, ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Ճանաչելով ցեղասպանությունը նշանակում է, որ այդ երկիրը հարգում է մարդու իրավունքները, հարգում է ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիաները, և միջազգային պայմանագրերը, և իր քաղաքական որոշումը ընդունելով, դատապարտելով Ցեղասպանություն կոչվող ոճիրը` նպատակ ունի, որպեսզի այլևս երբեք և որևէ երկրում չկրկնվի նման հրեշագործություն: Սա է ճանաչման հիմնական նպատակը, որին մենք նախանձախնդիր և հետևողական ենք, քանի որ որպես ազգ, ժողովուրդ ապրել ենք ցեղասպանության բոլոր սարսափները, կրել ենք այդ անչափելի հանցագործության հետևանքները: Հետևաբար ուրիշ ո՞վ, եթե ոչ Ցեղասպանութ յունից վերապրած ժողովուրդը պետք է պայքարի` նմանատիպ հանցագործությունն աշխարհի որևէ անկյունում այլևս չկրկնվելու համար: Պատահական չէ, որ թե´ քաղաքական աշխարհը, թե´ իրավաբաններն ու պատմաբանները, թե հետազոտողներն ու հոգեբանները շեշտում են, որ եթե ժամանակին ճանաչվեր և դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, ապա հրեական Հոլոքոստ լինել չէ´ր կարող: Սա, կարծում եմ` գլխավոր ուղերձն է մարդկությանը: Այս ուղերձը տեղ է գտել նաև վերջերս Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից ընդունված և Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հրապարակված Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում, որն արտահայտում է ոչ թե սոսկ Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության, այլ համայն հայության առանցքային կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների միահամուռ տեսակետները: Մենք բոլորին ապացուցեցինք, որ չկա անհամաձայնություն Հայաստանի և Սփյուռքի միջև, չկա հակասություն համազգային խնդիրներում, որ ընդունված փաստատուղթը համազգային, համահայկական փաստաթուղթ է: Այն դառնալու է ուղենիշ և´ երկու հայկական պետությունների, և´ հայկական բոլոր կազմակերպությունների, և´ համայն հայության համար:

Կարևոր ակնկալիք է նաև հայ ժողովրդի համար Թուրքիայում քաղաքացիական հասարակության ձևավորումը: Այսօր Թուրքիայում տեղի են ունենում գործընթացներ, որոնք խոսում են այդ պետության մեջ եղած կարծրատի պերի վերացման մասին: Մենք ականատեսն ենք այն ամենի, որ Թուրքիայում որոշակի շրջանակների կողմից խոսվում է Ցեղասպանության մասին: Կարևոր առաջընթաց է այն, որ «Կանաչների» կուսակցությունը ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը, որ Օջալանը հայտնի նամակով խոսեց նաև Ցեղասպանության մասին: Մենք պետք է հավուր պատշաճի գնահատենք այն քուրդ պատգամավորին, ով քաղաքական խիզախություն ունեցավ Թուրքիո Մեծ ժողովում ներկայացնել Ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը: Եթե դիտարկելու լինենք, թե այս ամենի հետևում ինչպիսի գործընթացներ են թաքնված, ապա ակնհայտ է, որ Թուրքիայում արդեն կա մտավորականների, քաղաքական գործիչների մի շերտ, ովքեր առերեսվել և ընդունում են իրենց իսկական, ոչ թե հորինված պատմութ յունը, ովքեր շարունակում են պայքարել Թուրքիայում արդարության հաստատման համար: Չեմ կարող չհիշատակել այն հանգամանքը, որ Թուրքիայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ազգային փոքրամասնությունները, որոնք դարից ավելի լռելյայն համաձայնել են, թե իրենք բոլորը թուրք են, այսօր բացահայտորեն հայտարարում են իրենց ազգային արմատների, իրենց ոչ թուրք լինլու մասին: Նաև` ինքնության վերականգնման ճանապարհին ավելի շատ իսլամացած հայեր բացահատում են իրենց հայկական արմատները: Այս իրողությանը կարելի է տալ գնահատական. Թուրքիայում ինքնության ճգնաժամ է: Իսլամացած հայերի հիմնախնդիրները և´ քաղաքական, և´ բարոյահոգեբանական ուսումնասիրությունների նյութ են: ՀՀ սփյուռքի նախարարությունը գիտնականների հետ զբաղվում է այս խնդիրներով, իրականացնում է որոշակի ծրագրեր, ընդառաջ գնում այն հայերին, ովքեր ցանկություն ունեն վերադառնալ իրենց ինքնությանը, իրենց արմատներին, ուզում են սովորել մայրենի լեզուն: Արդեն իսկ ազդակներ կան, որ պատմական Տիգրանակերտում հայկական դպրոցներ են հիմնվելու: Սա ամենակարևոր իրողություններից է: Հարյուրա վոր, եթե ոչ հազարավոր մարդիկ ցանկություն են հատնել հայերեն սովորել: Մեր կողմից իրականացվել են կրթական, մշակութային, համայնքային, երիտասարդական և այլ բնույթի ձեռնարկներ, որոնք իրենց մեջ հայրենասիրա կան հզոր լիցք են պարունակում: Հայաստանում այսօր վերապատրաստվում են երկու երիտասարդ` Արևմտյան Հայաստանում հայերեն ուսուցանելու համար:

- Նշանավոր շատ մարդիկ, պետական այրեր ևս բարի կամք են դրսևորում` բարոյապես աջակցելով, հավանություն տալով ծրագրերին:

- Չեմ կարող շնորհակալ չլինել բոլոր այն հայտնի դեմքերին` քաղաքական, կրթական, մշակութային գործիչնե րին, ովքեր այսօր միավորվում են Ցեղասպանության դեմ շարժման մեջ: Չեմ կարող չասել շնորհակալություն այն մարդկանց, ովքեր «Ո´չ ցեղասպանությանը» ֆորումին պետք է մասնակցեն: Ինչպե՞ս երախտապարտ չլինել Ֆրանսիայի նախագահին, ով առանց վարանելու հայտարարեց Ապրիլի 24-ին Հայաստանում իր ստույգ ներկայության մասին և, նույնիսկ գտնելու է հնարավորություն` Փարիզում մասնակցելու համայնքային միջոցառումներին: Կամ` Ուրուգվայի նախագահը, ում պաշտոնավարման ժամկետը թեև լրանում է, բայց պատրաստ է իր բարձր հեղինակությունը և բոլոր հնարավորությունները ներդնել` Ցեղասպանության 100-րդ տարելիցը հավուր պատշաճի իր երկրում հիշատակելու համար:

- Այն, ինչն արդարացիորեն Դուք գնահատում եք (մարդիկ իրավունք են ստացել իրենց ազգությունը չթաքցնել, անկաշկանդ խոսել հայերի կոտորածի մասին և այլն)` հրաշալի է: Բայց արդյո՞ք այդ ամենը ևս ի նպաստ Թուրքիայի հեղինակության չէ. որպեսզի մի ամբողջ ազգ տեղահանած ու յաթաղանի մատնած ոճրագործը ճերմակ օձիքով ներկայանա աշխարհին` շարունակելով հերքել իր հանցանքը:

- Ցավով եմ նշում, որ մի տարի առաջ Թուրքիայի բարձր ղեկավարությունը փորձում էր «ցավակցել» իր ժողովրդին` ապրիլի 24-ի առթիվ, իսկ այս տարի այդ օրը փորձում է տոնի վերածել, հրավիրել տարբեր երկրների ղեկավարների: Կարծում եմ` Հայաստանի Նախագահի պատասխան նամակը Թուրքիայի նախագահին` լուրջ ուղերձ էր պարունակում նաև այլ երկրների ղեկավարների համար: Ընդունել Թուրքիայի նախագահի հրավերը նշանակում է տնտեսական, երկկողմանի շահերը վեր դասել համամարդկային արժեքներից, մարդկային իրավունքներից: Այս հրավերներն ընդունելը կամ մերժելը կբացահայտեն աշխարհի իրական դեմքը: Ցավոք, Թուրքիան 100 տարի անց էլ չի փոխել իր քաղաքականությունը: Իմ վերը նշածը վերաբերում է ոչ թե թուրք հասարակությանը, այլ` իշխանությանը: Ինչքան հասունանա թուրքական հասարակությունը և կարողանա ընդվզել իր պետության վարած քաղաքականութ յան դեմ, այնքան ավելի վստահ կարող ենք ասել, որ մեր ջանքերն իզուր չեն անցել: Եվ հետո, երբ ասում ենք, որ խնդիրը վերաբերում է Օսմանյան կայսրության և երիտթուրքերի իշխանությանը, ապա այսօվա թուրքական իշխանությունը պետք է կանգ առնի և չշարունակի նրանց տմարդի գործերը, քանզի կեղծելով, ժխտելով դառնում են հանցակից այդ մեծ ողբերգությանը: Ուզում ենք ասել` մի դարձիր հանցակից, քանի որ իրավահաջորդ լինելով և ձեր վրա վերցնելով անցյալի բեռը, դուք նմանվում եք նրանց:

- Ակնհայտ է, որ Թուրքիան ևս պակաս ջանադրությամբ չի նախապատրաստվել իր նախճրագործության տարելիցին: Արել և անում է ամեն ինչ` մեր պահանջատիրության, պատմական իրողությունների «ձայնը» խլացնելու:

- Կարծում եմ` Հայկական հարցը մեծ վնաս է պատճառում Թուրքիային, որովհետև տարեկան նա միլիարդավոր դոլարներ է ծախսում` պատմությունը կեղծելու, ապատեղեկատվություն տարածելու, լոբբիստական կառույցներ վարձելու, զանգվածային լրատվամիջոցներում իր օգտին հոդվածներ տպագրելու համար: Այդ ինչպե՞ս է պատահում, որ նրանք հայկական գերեզմանոցը կամ հայության համայնքային կալվածքներ են վերադարձնում և կեղծ բարեպաշտ ձևանում: Եթե չէին հափշտակել, ապա ի՞նչն են հետ տալիս: Եթե ցեղասպանություն չէր եղել, ապա այդ դեպքում դրանք ինչո՞ւ են իրենց սեփականությունը դարձել: Իրեն քաղաքական մեծ գործիչ համարող Էրդողանը պետք է հաշվի առնի, որ սա 1915 թվականը չէ, երբ կարելի էր գլխատել մտավորականներին, ազգի ոչնչացման ծրագիր մշակել: Այսօր մեր ժողովուրդը 21-րդ դար է հասել կիրթ, գրագետ, զարգացած, 10 միլիոն դարձած, աշխարհի 100 և ավելի երկրներում հիմնավորված ու պահանջատեր. նա չի լռելու:

Եվ որպեսզի Թուրքիան չշարունակի սևացնել իր անունը, հեղինակությունը, իր հետագան` ճիշտ կանի` կանգ առնի, օրինակ վերցնի Գերմանիայից, ճանաչի Ցեղասպանությունը և վերջ դնի թշնամությանը, դադարեցնի պատմութ յան կեղծարարությունը: Պետք է Թուրքիան իր մեջ ուժ գտնի և ձերբազատվի այն ամենից, ինչ արվել է մեկ դար առաջ:

- Մեր պահանջատիրության շրջանակներում արդյո՞ք ներառվում են տարածքային խնդիրներ: Արդյո՞ք ժամանակը չէ, որ նույն հետևողականությամբ աշխարհի տրամաբանության մեջ տեղավորենք Արևմտյան Հայաստան արտահայտությունը:

- 2011 թ. Սփյուռքի նախարարությունը հայ իրավաբանների համահայկական համաժողով հրավիրեց և ստեղծեց միջազգային ասպարեզում շատ հայտնի մասնագետների խումբ` ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Նպատակը իրավական թղթածրար ստեղծելն է: Մենք այն կարծիքին ենք, որ այսօր հրապարակի վրա կա 3 կարևորագույն խնդիր: Առաջինը` ժառանգների իրավունքների վերականգնում. մարդկային, անհատական իրավունքներ: Ապա` համայնքային իրավունքների վերականգնում. խոսքը մեր բոլոր համայնք ների մասին է` իրենց կալվածքներով, ունեցվածքով, եկեղեցիներով և այլն: հրապարակի վրա է այս ուղղությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայտնի հայտարարությունը: Եվ հարցերի 3-րդ խումբը համազգային խնդիրն է: Համազգային խնդիրները իրավական հարթության վրա ուսումնա սիրելով ի՞նչ արդյունքի կհանգենք: Դրա համար մասնագետներ են աշխատում: Ես այն կարծիքին եմ, որ պետք չէ ավելորդ հայտարարություններ անել, որովհետև յուրաքանչյուրն այլ կերպ է պատկերացնում այդ պահանջատիրութ յունը: Այդ իսկ պատճառով պետք է խնդիրը թողնել միջազգային իրավունքի մասնագետներին: Ուրախ եմ, որ այս ուղղությամբ իրավական փաստաթղթերը և անառարկելի հիմքերը ավելանում են: Ապրիլի 22-23-ին մենք «Ո´չ ցեղասպանությանը» ֆորումի շրջանակներում գումարելու ենք իրավաբանների միջազգային հաջորդ համաժողովը: Այդ համաժողովում շարունակելու ենք քննարկել ունեցվածքի, գույքի և մնացած հիմնախնդիրները: Եվ երբ իրավական թղթածրարը վերջնական տեսքով պատրաստ կլինի, քաղաքական լուրջ քննարկումներ կձեռնարկվեն:

- Անշուշտ` փոխհատուցման խնդիրը նույնպես չի անտեսվի:

- Մինչև մենք Թուրքիայի քաղաքական օրակարգ չհասցնենք Ցեղասպանության ճանաչման խնդիրը, փոխհատուց ման մասին խոսելն անժամանակ է: Որոշ դեպքերում մենք պետք է հետևենք զարգացումներին և հետևողականորեն ազդենք այդ զարգացումների վրա` արագացնելով դրանք, առաջ տանելով ճշմարտությունը: Համոզված եմ, որ հաջողելու ենք, որովհետև մեր պահանջն արդար է` հենված միջազգային իրավունքի վրա: Բազմաթիվ երկրներ արդեն ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը` այդ կերպ իրենց համախոհությունն արտահայտելով: Դրա արդյունքում Թուրքիան հասկանում է, որ ինքը մենակ «խաղալ» չի կարող: Եվ եթե մնացյալ հզոր տերությունները ճանաչեն, դա իրական ճնշում կլինի, և Թուրքիան այլևս անելիք չի ունենա:

- Ի՞նչ եք կարծում, օրավուր պառակտվող մեր ժողովրդի համախմբման ազդակ կդառնա՞ ոգեկոչման այս տարին:

- Ես այն կարծիքին եմ, որ յուրաքանչյուր հայ, մասնավորապես այս պատասխանատու հանգրվանում, պետք է վեր կանգի բոլոր տեսակի հակամարտություններից, պառակտումներից, խժդժություններից, խմբային ու անձնական ամբիցիաներից և գիտակցի, որ կա համահայկական ցավ, համազգային դատ, որին պետք է հետամուտ լինենք ազգովի: Մինչ ապրիլ ցանկացած իրական թե շինծու ձեռնարկ, որը մեր քաղաքական կացության, սահմանների անհանգստությանն է բերում` անընդունելի է: Թուրքիայի նվիրական ցանկությունն է` սեպ խրել մեր միասնության թիկունքին, անդունդ առաջացնել Հայաստանի և Սփյուռքի միջև` «Բաժանիր, որ տիրես» սկզբունքով: Հպարտությամբ, ուրախութ յամբ հայտնում եմ, որ դա Թուրքիային չի´ հաջողվի: Մենք պետք է որ պատմությունից դասեր քաղենք: Ժամանակն է միավորվելու, Հայաստանը հզորացնելու, Արցախն` անվտանգ, մեր սահմաններն` անառիկ դարձնելու: Պիտի կոտրենք որոշ կարծրատիպեր: Հայրենիքը չեն սիրում այն պատճառով, որ այն շեն է (ինչպես ` մորը չեն սիրում, որ նա հարուստ է). հայրենիքը սիրում ես, որովհետև այն քոնն է, բիբլիական է, հավերժ է