Հումոր


Դժվար է կին լինելը: Նա ստիպված է մտածել տղամարդու նման, լինել կանացի, երիտասարդ աղջկա տեսք ունենալ և աշխատել ձիու պես:

Կանայք թույլ սեռ են: Բայց քո սեփական կինը դուրս է այդ դասից:

Կանանց 90 %-ը չի նկատում վարդագույն շապիկ հագնող տղամարդկանց:

Իրենց հերթին` վարդագույն շապիկ հագնող տղամարդկանց 90 %-ը չի նկատում կանանց:

Իսկական տղամարդը նա է, ում կողքին կինը չի զգում, թե ինչպես հայտնվեց նրա անկողնում, չի հասկանում, թե ինչու է անընդհատ նրան զանգահարում ու չի պատկերացնում, թե ինչ կլինի, եթե այդ տղամարդը հանկարծ անհետանա:

Այդ խե˜ղճ կինն ամբողջ կյանքում սպասել էր իր ասպետին: Ու որպեսզի ժամանակը աննպատակ չանցնի, մի քանի անգամ ամուսնացել էր:

Հետաքրքիր է, մարդիկ ինձ տեսնում են այնպիսին, ինչպիսին ե՞ս եմ ուզում երևալ, թե՞ այդպիսին, ինչպիսին երևում եմ լուսանկարներում ու հայելու մեջ:

- Լուս, ժամանակն է, որ մենք բաժանվենք:

- Բայց ընդամենը երկրորդ օրն ենք հանդիպում:

- Հա, բայց հարբածությունս արդեն անցել է:

Այն աղջիկները, ովքեր իրենք են վճարում իրենց համար, գիշերում են այնտեղ, ուր գրանցված են:

Կնոջ դրամապանակն իսկական «սև անցք» է. ինչքան լցնես` տեղավորվում է, բայց միշտ դատարկ է մնում: