Հիլարին կառաջադրի իր թեկնածությունը


Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար և նախկին Առաջին տիկին Հիլարի Քլինթոնը նախագահական մրցարշավը կսկսի սպասվածից ավելի շուտ` առաջիկա ապրիլից (հաղորդել է The WΖll Street JournΖl-ը): ԱՄՆ ղեկավարի ընտրությունները տեղի են ունենալու գալիք տարի, որի ամենահավանական թեկնածուներն են համարվում Հիլարի Քլինթոնը, Ջորջ Բուշ-կրտսերի եղբայր Ջեբ Բուշը և Հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը` Միթ Ռոմնին:

Սոցհարցումների արդյունքներով` Հիլարիի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 54 %-ը, եթե նրա մրցակիցը լինի Ֆլորիդայի էքս-նահանգապետ Ջեբ Բուշը: Իսկ եթե մրցակիցը լինի Միթ Ռոմնին, Քլինթոնի օգտին ձայն կտա 55 %-ը:

Քլինթոնը և նրա խորհրդականներն արդեն Դեմկուսի հովանավորներին տեղեկացրել են ապրիլին սկսվելիք նախագահական արշավի մասին: Ու հիմա նա կարող է ձեռնարկել միջոցների հայթայթումը` նախընտրական հիմնադրամի համար:

Հիշեցնենք, որ Օբաման 2012 թ. ընտրարշավում հավաքել էր 716 միլիոն դոլար (տեղեկացրել է Newsru.coΗ-ը):